Add to favourites

«Կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2305-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2305-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2305-Ն որոշման բովանդակությունը և կիրարկումը ունի  մի շարք բացեր և խնդիրներ.

Ընդունվել է առանց օրենքի հիմքի և հղման՝ 2005 թվականի կառավարության ծրագրի միջոցառումների հիման վրա:

Գործող օրենսդրության փոփոխության արդյունքում անասնաբուժասանիտարական փորձաքննությունը բարդ լիցենզավորված գործունեության տեսակից վերածվել է ծանուցման ենթակա:

Փորձաքննության կարգի տրամաբանությամբ հստակեցված չէ փորձաքննության ենթակա է փաթեթավորված և մակնշված թե չփաթեթավորված որպես հումք օգտագործվող  կաթը:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության իմաստով փորձաքննության համար անհրաժեշտ հետազոտությունները սահմանված են կիսատ և ոչ լիարժեք, ինչի հետևանքով ոչ հավասար խաղի կանոններ են փորձաքննություն կատարող տարբեր տնտեսավարողների միջև, ինչը թույլ է տալիս, որ փորձաքննություն կատարող մի տնտեսավարող սուբյեկտը թերի փորձաքննություն կատարի և վերջնական կամ լիարժեք որևէ ախտորոշում չկատարի՝ կասկածելի բոլոր դեպքերը ուղղորդելով փորձաքննություն կատարող պետական կազմակերպություն, որը կատարում է լիարժեք փորձաքննություն, ախտորոշում, ներառյալ հաստատում կամ հերքում: Վերը նշվածի արդյունքում անասնաբուժասանիտարական գործընթացում առաջացնում են կոռուպցիոն ռիսկեր, փորձաքննություն իրականացնողների կողմից որպես կանոն լիարժեք գնահատկան չտալու հետևանքով կաթ տնօրինող տնտեսավարող սուբյեկտները արդյունքների հաստատման կամ հերքման անհրաժեշտության պատճառով կրում են լրացուցիչ ֆինանսական ծախսեր, ինչպես նաև փորձաքննության իրականացման արդյունքում հնարավոր չէ տալ լիարժեք անասնաբուժասանիտարական անվտանգության գնահատական, ներկայում փորձաքննության իրականացումը կրում է հիմնականում ձևական բնույթ, որը նպաստում է փորձաքննության թերի կատարմանը:

Կարգով կաթ տնօրինողի վրա և ընդհանրապես սահմանված են չհիմնավորված և ավելորդ պարտականություններ, որոնք չեն բխում օրենքից և փորձաքննության կարգի կարգավորման առարկա չեն:

Նմուշառման ակտը սահմանված չէր, փոխվել և հստակեցվել են անասնաբուժասանիտարչական փորձաքննության նմուշառման ակտի, փորձաքննության եզրակացության և պիտակի նոր ձևերը:

Հստակեցվել են հավաստի փորձաքննության արդյունքների ստացման համար պահանջվող հետազոտությունները, ինչպես նաև արդյունքների հաստատման կամ հերքման դեպքերը:

Սահմանվել են անասնաբուժասանիտարական անվտանգության գնահատման հիմքերը և արդյունքները:

Որոշման մի շարք դրույթներ ունեն վերախմբագրման և հստակեցման կարիք, ինչպես շարահյուսության, իմաստային և կիրարկման առումով վերախմբագրվել են:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2305-Ն որոշումը, հստակեցնել ու պարզեցնել բոլոր խնդրահարույց կամ հակասական դրույթները, առավել դյուրին դարձնելով անասնաբուժասանիտարական փորձաքննության գործընթացը և այդ գործընթացում ներգրավված կողմերի գործունեությունը:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի, Գործունեության իրականացման ծանուցման մասին ՀՀ օրենքի ընդունմամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2305-Ն որոշման մեջ սահմանել հավասար խաղի կանոններ և պայմաններ տարբեր սուբյեկտների միջև (մասնավոր և պետական)՝ անկախ նրանց կարգավիճակից և պատկանելիությունից:

 Անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու համար սահմանվում է փաստաթղթի ձև՝ նմուշառման ակտ, որը կհավաստի թե նմուշառումը, թե փորձաքննության նպատակով նմուշների ուղարկումը կամ ներկայացումը, այդ թվում՝ ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարվող նմուշառումը՝ ապահովելով վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիությունը: Սահմանվել է նաև անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության տրման ժամկետ: Մի շարք դրույթներ ինչպես շարահյուսության, այնպես էլ իմաստային առումով վերախմբագրվել և հստակեցվել են, ինչը պայմանավորված է նաև 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունմամբ:

Հիմք ընդունելով առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ր նախագիծ, որով նոր խմբագրությամբ է շարադրվել սահմանում է կաթի և կաթնամթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը թույլ կտա անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարողների համար սահմանել խաղի հավասար կանոններ, բարձրացնել փորձաքննություն կատարողների պատասխանատվությունը և խուսափել որոշման բացերից օգտվելու առիթից, բացառել որոշման տարբեր դրույթների հակասությունները և թերությունները, որոշման տարբեր դրույթների ոչ միատեսակ ընկալումը և կիրարկումը, այդ գործընթացում կրճատել վարչարարությունը և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված դրսևորումները, վերանայել խնդրահարույց դրույթները, ունենալ նմուշառման ակտ, որը ապահովում է նաև նմուշների ուղեկցումը:

  • Discussed

    26.11.2018 - 12.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8696

Print