Under development
Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀՀ կառավարության 19.02.2009թ. թիվ 158-Ա որոշմամբ Երևան քաղաքի Կ. Ուլնեցու 64 հասցեում գտնվող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին, վարձավճարները որպես Հայաստանի Հանրապետության կողմից կատարվող կամավոր գույքային ներդրում կատարելու պայմանով: ՀՀ կառավարության 26.12.2002թ. թիվ 2139-Ա որոշմամբ ք. Երևան, Ավան, Իսահակյան թաղամասում գտնվող անշարժ գույքը վարձակալության իրավունքով տրամադրվել է «Օհանյանի «Ավան» կրթահամալիր» ՍՊ ընկերությանը, վարձակալության գումարները թողնելով ընկերությանը` որպես ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցություն:
ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1717-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ նախատեսող Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայությամբ է կատարվելու փոխանցումը: |
-
Discussed
27.11.2018 - 12.12.2018
-
Type
Decision
-
Area
Financial, Lease of state property
-
Ministry
State Property Management Committee
Views 7398
Print