Add to favourites

Under development

«Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

          Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացի արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի (դրանց կից հավելվածների) հստակեցմամբ, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:

  • Օրենքի ամբողջ տեքստում «էտալոնային» բառի «արբիտրաժային» բառով փոխարինումը պայմանավորված է փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի հստակեցմամբ, սահմանված` էտալոնային (արբիտրաժային) փորձարկման լաբորատորիաների ընտրությանը ներկայացվող պահանջների պարզեցմամբ, գործընթացի արդյունքում բողոքների առաջացման դեպքում էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու բողոքարկման Հանձնաժողովի ստեղծման համար համապատասխան կարգավորումներ սահմանելու, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքում փորձարկման լաբորատորիաների որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա ճանաչելու գործընթացի կազմակերպման և ժամկետների հետ կապված առկա մի շարք տեխնիկական խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, համակարգող մարմնի կողմից լաբորատորիան ճանաչվում է որպես էտալոնային (արբիտրաժային) լաբորատորիա, երբ առաջանում է հանրային (բնակչության) և կենդանիների առողջության, առաջացած հրատապ որոշակի խնդիրների, պետական անվտանգության համար, ինչպես նաև արտադրանքի որոշակի ցուցանիշների որոշման և արբիտրաժային խնդիրների լուծման  անհրաժեշտություն: Ընդ որում միևնույն պայմաններում միևնույն ցուցանիշի մեկ կամ մեկից ավելի ատեստավորված/վկայագրված մեթոդիկաների օգտագործմամբ ստացված փորձարկումների արդյունքների վերաբերյալ տարաձայնությունների առաջացման ժամանակ էտալոնային (արբիտրաժային) ճանաչված լաբորատորիայի կողմից պետք է կիրառվի էտալոնային (արբիտրաժային) մեթոդիկա/մեթոդ, այդ թվում` միջազգային հավատարմագրման ոլորտում ներառված և վավերացված մեթոդը։

Համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՕ-19-Ն ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ կետի` տեխնիկական կանոնակարգման ոլորտում ՀՀ կառավարությանը վերապահված գործառույթների շրջանակներում էր գտնվում համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ձևերի սահմանումը: «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՕ-19-Ն Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքով վերոնշյալ հոդվածում կատարվել է փոփոխություն, համաձայն որի համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ձևերի սահմանումը հանվել է ՀՀ կառավարությանը վերապահված գործառույթների շրջանակներից: Ներկայումս առաջացել է անհրաժեշտություն Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 12.1 կետով ձևերի սահմանումը հստակեցնելու և վերջիններիս սահմանումը տեխնիկական կանոնակարգման ոլորտի համակարգող մարմնին վերապահվելու համար:

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6.3 կետում «ազգային» բառը հանելու անհրաժեշտություն է առաջացել հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադրանքի պատկանելիությունը տվյալ խմբաքանակին որոշելու գործընթացում կարող են կիրառվել ոչ միայն ազգային, այլև տարածաշրջանային ստանդարտներ, ուստի կետը հստակեցման անհրաժեշտություն է առաջացել:

Համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներկայացվող փաստաթղթերի հստակեցման, հակասությունների բացառման նպատակով օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը խմբագրվել է և հղում է կատարվել ՀՀ կառավարության սահմանած կարգին:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին հանդիսացող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության լիազորությունները սահմանված են «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես` «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է համակարգող մարմնի իրավասության սահմաններում իրականացվող իրավասությունների շրջանակը:

Ներկայումս առկա է տեխնիկական կանոնակարգման ոլորտում մի շարք գործընթացների, գործընթացների արդյունքում տրամադրվող փաստաթղթերի ձևաթղթերի հստակեցման, համակարգող մարմնի լիազորությունների, համակարգող մարմնի կողմից իրականացվող գործընթացների և վերջինիս կողմից սահմանվող կամ հաստատվող փաստաթղթերի առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ շտկման անհրաժեշտություն, ինչի համար մշակվել է սույն նախագիծը:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տեխնիկական կանոնակարգման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Տեխնիկական կանոնակարգումը  նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը,  նախադրյալներ է ստեղծում արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը, շուկայահանված արտադրանքի բարձր որակի ապահովմանը:

Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտին ներդաշնակեցման և իրականացվող գործընթացների կանոնակարգման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է նախագիծը, որի ընդունումը կհանգեցնի ներկայումս առաջացած բացերի և խնդիրների լուծման, ինչպես նաև հստակեցվեն մի շարք գործընթացներ և փաստաթղթեր:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով համակարգող մարմնի իրավասության սահմաններում իրականացվող իրավասությունների շրջանակի սահմանումը: Նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն համակարգող մարմնի կողմից հաստատվող փաստաթղթերի հստակեցմանը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

 

  1. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգման ոլորտի համապատասխան կարգավորումների հստակեցում:

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

  • Discussed

    26.11.2018 - 16.12.2018

  • Type

    Law

  • Area

    Security, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8971

Print