Located in RA Government
«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասից, 2-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետից, 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, 9-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետից, 11-րդ հոդվածի վերնագրից, 1-ին և 2-րդ մասերից և 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «տեխնիկական» բառը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում.
- 1-ին, 2-րդ, 8-րդ, 12-րդ և 22-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հավատարմագրում՝ Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության հավաստում, որով պաշտոնապես ապացուցվում է համապատասխանության գնահատման մարմնի իրազեկությունը` համապատասխանության գնահատման որոշակի աշխատանքներ իրականացնելու համար.»,
2) Հավատարմագրման ազգային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ունի համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրում իրականացնելու բացառիկ լիազորություններ.
8) համապատասխանության գնահատման մարմին` մարմին, որն իրականացնում է տրամաչափարկում, փորձարկում, սերտիֆիկացում, հսկողություն, որակավորման ստուգում, ստանդարտ նմուշների պատրաստում.
12) հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում` միջազգային և (կամ) տարածաշրջանային փոխճանաչման համաձայնագրերի կողմ կամ հավակնորդ հանդիսացող օտարերկրյա հավատարմագրման ազգային մարմինների ներկայացուցիչների կողմից սահմանված պահանջների համաձայն հավատարմագրման ազգային մարմնի համապատասխանության գնահատում.
22) պարբերական գնահատում` հավատարմագրման կարգին համաձայն իրականացվող գործունեություն, որն իրականացվում է հավատարմագրման ազգային մարմնի կողմից, հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման պահանջների շարունակական կատարմանը հետևելու համար՝ բացառությամբ վերագնահատման.»:
- 6-րդ կետում «համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման վերաբերյալ ազգային մարմնի կայացրած որևէ անբարենպաստ որոշման վերանայման պահանջ:» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման մարմնի դիմում՝ հավատարմագրման կարգավիճակի վերաբերյալ հավատարմագրման ազգային մարմնի կողմից կայացրած որևէ որոշման վերանայման վերաբերյալ:» բառերով.
- 7-րդ կետում «գործընթացին» բառից հետո լրացնել «ծառայությանը» բառը, 19-րդ կետում «գործընթացի» բառից հետո լրացնել «ծառայության» բառը.
- 14-րդ կետում «անվավեր» բառը փոխարինել «չեղյալ» բառով.
- 15-րդ կետում «ամբողջությամբ» բառից հետո ավելացնել «կամ մասնակի» բառերը
- 23-րդ կետում «արտադրանքի, » բառից հետո լրացնել «գործընթացի, ծառայության,» բառերը.
- 24-րդ կետից հետո լրացնել նոր` 25-32-րդ կետերով.
«25) հավատարմագրման ոլորտի արդիականացում՝ հավատարմագրման փաստաթղթերի փոփոխությունների կատարման գործընթաց, որն իրականացվում է համապատասխանության գնահատման մարմնի պահանջով՝ հավատարմագրման ոլորտում վկայակոչված իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի փոփոխության, նոր իրավական ակտի, ստանդարտացման փաստաթղթի գործողության մեջ դրվելու դեպքերում և չի նախատեսում հավատարմագրման վկայագրի վերաձևակերպում.
26) վերագնահատում` գնահատում, որը, համաձայն հավատարմագրման կարգի, իրականացվում է հավատարմագրման ժամկետը երկարացնելու նպատակով: Վերագնահատումն իրականացվում է մինչև հավատարմագրման ժամկետի ավարտը, հավատարմագրման կարգով սահմանված ժամկետներում համապատասխանության գնահատման մարմնի դիմումի դեպքում` հաշվի առնելով հավատարմագրման ժամկետի ընթացքում գնահատման արդյունքներից ստացված տեղեկատվությունը: Վերագնահատման արդյունքում ընդունվում է հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշում.
27) արտահերթ գնահատում` գործունեություն, որը, համաձայն հավատարմագրման կարգի, իրականացվում է հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի գործունեության վերաբերյալ ստացված գանգատների (բողոքների), ահազանգերի կամ համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման պայմանների այն փոփոխությունների դեպքում, որոնք հավատարմագրման պահանջներն ապահովելիս կարող են ազդել համապատասխանության գնահատման մարմնի կարողության վրա.
28) հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված պատկերանիշ, որը կիրառվում է հավատարմագրման ազգային մարմնի կողմից՝ իրեն նույնականացնելու համար.
29) գանգատ՝ որևէ անձի կամ կազմակերպության կողմից դժգոհության արտահայտում` հասցեագրված հավատարմագրման ազգային մարմնին, որը վերաբերում է այդ մարմնի կամ հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի գործունեությանը, և որի համար սպասվում է պատասխան.
30) տեքստային վկայակոչում՝ համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրված լինելու վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն.
31) կանոնակարգվող ոլորտ՝ տնտեսական գործունեության տեսակների և դրանց համապատասխանող արտադրանքի տեսակների ամբողջություն, որոնց համար ընդունվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր.
32) չկանոնակարգվող ոլորտ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկարգավորվող ոլորտ՝ կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող արտադրանք, կառավարման համակարգ, անձ և այլն»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «միջազգային» բառից հետո լրացնել «և (կամ) տարածաշրջանային» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «անկողմնակալություն» բառից հետո լրացնել «և իրազեկություն.» բառերով:
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-րդ կետում «անդամավճարի», իսկ 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «անդամավճարներից» բառերը փոխարինել «վճարի» և «վճարներից» բառերով:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) փաստաթղթերով ձևակերպվում է գնահատման որակի և իրազեկության հավաստման վրա ազդեցություն ունեցող աշխատակիցների պարտականությունները և իրավունքները.
9) մշակում, ներդնում և կիրառում է աշխատակիցների կատարողականի և իրազեկության մոնիթորինգի ընթացակարգերը.
10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվում են պատշաճ ձևով` խուսափելով կազմակերպության վրա ավելորդ ծանրաբեռնվածությունից և հաշվի առնելով կազմակերպության չափը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, ինչպես նաև արտադրական գործընթացի զանգվածային կամ սերիական բնույթը.»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի.
- 3-րդ մասից հանել «և չի կարող հանդես գալ որպես նախագահ» բառերը.
- 4-րդ մասում «2/3» թվերից հետո լրացնել «` յուրաքանչյուր շահագրգիռ կողմից առնվազն մեկ ներկայացուցիչ» բառերը.
- 8-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) քննարկում և առաջարկություն է ներկայացնում հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերի վերաբերյալ.».
- 8-րդ մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) քննարկում և առաջարկություններ է ներկայացնում Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշի և հավատարմագրման նշանի կիրառման կարգի վերաբերյալ.»:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի.
- 1-ին կետում «պարբերական գնահատման,» բառերից հետո լրացնել «վերագնահատման,» բառով.
- 4-րդ կետի1 և 4.3 ենթակետերn ուժը կորցրած ճանաչել.
- 7-րդ կետում «բլանկների,» բառից հետո լրացնել «պետական գրանցման վկայականների» բառերով.
- 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր` 10-րդ և 11-րդ կետերով.
«10) հաստատում է հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը.».
«11) հաստատում է Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշը և հավատարմագրման նշանը և դրանց կիրառման կարգը.»:
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի.
1․ 2-րդ կետում «մերժելու» բառից հետո լրացնել «, հավատարմագրումը ընդլայնելու կամ կրճատելու, հավատարմագրումը պահպանելու, ինչպես նաև կասեցնելու կամ դադարեցնելու» բառերով:
2․ 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հավատարմագրման գործընթացը և ժամկետը.
- Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
- Հավատարմագրման գործընթացը մշակվում և իրականացվում է միջազգային ստանդարտին ներդաշնակ ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջների համաձայն:
- Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ժամկետը սահմանվում է երեք, իսկ վերագնահատման ժամկետը՝ 4 տարի:»:
Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կիրառում են հավատարմագրման նշանը կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչումը սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լինելու դեպքում.
«2) դիմում են Հավատարմագրման ազգային մարմին` ընդլայնելու, արդիականացնելու, կրճատելու, կասեցնելու կամ դադարեցնելու հավատարմագրումը, ինչպես նաև վերագնահատման նպատակով.»:
Հոդված 13. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի.
- 2-րդ կետում «վճարումներ հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար» բառերը փոխարինել «սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետով սահմանված վճարները» բառերով,
- 4-րդ կետում «ոլորտում» բառից հետո լրացնել «և հավատարմագրման ժամկետում.» բառերով:
Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
- «Հոդված Հավատարմագրման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և հանրամատչելի տեղեկատվության հրապարակումը».
- 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հավատարմագրման ազգային մարմինը հրապարակում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը, ինչպես նաև հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրները:»
Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի.
- 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել,
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արգելվում է չհավատարմագրված, հավատարմագրումը լրիվ կամ մասնակի դադարեցված, լրիվ կամ մասնակի կասեցված ոլորտի շրջանակում համապատասխանության գնահատման մարմինների կողմից հավատարմագրման նշանի կամ հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչման կիրառումը:»:
Հոդված 16. Օրենքը լրացնել նոր 171 հոդվածով.
«Հոդված 171. Հավատարմագրման կասեցումը և դադարեցումը
- Հավատարմագրման ոլորտի լրիվ կասեցման հիմք են հանդիսանում՝
1) համապատասխանության գնահատման մարմնի դիմումը,
2) պարբերական, այդ թվում՝ արտահերթ գնահատման ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները (ամբողջ հավատարմագրման ոլորտի հավատարմագրման պահանջներին չհամապատասխանելու դեպքում) 30 օրվա ընթացքում չվերացնելը,
3) հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրում ամրագրված պարտավորությունների, սահմանված վճարների չկատարումը:
- Հավատարմագրման ոլորտի մասնակի կասեցման հիմք են հանդիսանում՝
1) համապատասխանության գնահատման մարմնի դիմումը,
2) պարբերական, այդ թվում՝ արտահերթ գնահատման ժամանակ հայտնաբերված անհամապատասխանությունները (ոչ ամբողջ հավատարմագրման ոլորտի հավատարմագրման պահանջներին չհամապատասխանելու դեպքում) 30 օրվա ընթացքում չվերացնելը:
- Հավատարմագրման կասեցման ժամանակահատվածում համապատասխանության գնահատման մարմինն իրավունք չունի ներկայացնել հավատարմագրման ընդլայնման, ինչպես նաև վերագնահատման հայտ:
- Հավատարմագրման կասեցման ժամկետը սահմանվում է հավատարմագրման կոմիտեի որոշմամբ` ոչ ավելի, քան 3 ամիս, ելնելով համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված կասեցման հիմքերը վերացնելու վերաբերյալ միջոցառումներն իրականացնելու ժամկետներից:
- Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրումը դադարեցվում է`
1) համապատասխանության գնահատման մարմնի դիմումի հիման վրա,
2) հավատարմագրման չափանիշներին անհամապատասխանության դեպքում,
3) հավատարմագրման կասեցման հիմքերը սույն օրենքի 171 հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում,
4) մասնակի՝ 171 հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում,
5) պարբերական գնահատման, այդ թվում՝ արտահերթ գնահատման իրականացումից հրաժարվելու դեպքում.
6) Հավատարմագրման ազգային մարմնին համապատասխանության գնահատման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու դեպքում.
7) հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելիս` հավատարմագրման նշան և (կամ) հավատարմագրման վերաբերյալ տեքստային վկայակոչում կիրառելու դեպքում:
- Հավատարմագրման դադարեցման մասին որոշումն ընդունելուց հետո համապատասխանության գնահատման մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում հավատարմագրման ազգային մարմնին է վերադարձնում հավատարմագրման վկայագրի բնօրինակն իր հավելվածներով` անկախ բողոքարկման հավանականությունից:»:
Հոդված 17. Օրենքի 18-րդ հոդվածում`
- 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել,
- 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հավատարմագրման ազգային մարմինը կարող է դիմում ներկայացնել հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին անդամակցության նպատակով:
- Հավատարմագրման ազգային մարմինը հավատարմագրման վկայագրերի ու հավատարմագրված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչման համար դիմում է տարածաշրջանային և միջազգային հավատարմագրման կազմակերպությունների երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու համար, ինչն իր հերթին ենթադրում է հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում:»,
- լրացնել նոր 5-րդ մասով` հետևյալ բովանդակությամբ.
«5. Երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքելու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը:»:
Հոդված 18. Օրենքի 20-րդ հոդվածում «միջազգային» բառից հետո լրացնել «կազմակերպությունների» բառով,
Հոդված 19. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հավատարմագրման ազգային մարմինը հրապարակում է երկկողմ, բազմակողմ տարածաշրջանային և միջազգային համագործակցության, տարածաշրջանային և միջազգային ճանաչման համաձայնագրերի կողմ հանդիսանալու, Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման վկայագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:»:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
26.11.2018 - 16.12.2018
-
Type
Law
-
Area
Security, Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 9060
Print