Add to favourites
Դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին Կառավարության որոշման լրամշակված նախագիծը
-
1 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 26.11.2018 16:01:43 | Նախագիծը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային, որը Հայաստանը վավերացրել է 2010 թվականին։ Նախագծով նախատեսվում են առողջությամբ պայմանավորված սահմանափակումներ, որոնք անհամաչափ բացասական ազդեցություն են ունենալու հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի վրա, ուստի դրանք կարող են դիտարկվել որպես հաշմանդամության հիմքով խտրականություն։ Մասնավորապես՝ հիվանդությունը կամ դրա բացակայությունը հիմք ընդունելով ոչ ոք չի կարող պնդել, որ անձը արդյունավետ և լիարժեք չի կատարի իր պարտականությունները։ Ուստի՝ նման սահմանափակումները չեն լուծում այն խնդիրները, որոնց համար դրանք ստեղծվում են։ Առաջարկում ենք նախագիծը հանել քննարկումից և օրակարգային դարձնել հիվանդության հիմքով աշխատանքային իրավունքների սահմանափակման քաղաքականությունից հրաժարվելու գործողությունների պլան՝ իրականցնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային համապատասխանող միջազգային փորձի ուսումնասիրություն։ Այս հարցը քննարկվել է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցը դիտարկելիս, որի ժամանակ կոմիտեն արտահայտել է իր դիրքորոշումը նման քաղաքականության խտրական լինելու վերաբերյալ։ |