ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ԱՆԴՐԵ ՎԱՀԵԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Անդրե Վահեի Զոհրաբյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2018 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Անդրե Վահեի Զոհրաբյանին, որը հանդես է գալու Հայաստանի բասկետբոլի մինչև 20 և 18 տարեկանների հավաքական թիմի կազմում։ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը բասկետբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Անդրե Վահեի Զոհրաբյանին մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը։
Անդրե Վահեի Զոհրաբյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: