Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 378-Ն որոշման 2-րդ կետի` «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել` «մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
  2. ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 29-ի «Հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 378-Ն որոշման հավելվածի.
  • 3-րդ կետի 3-րդ ենթակետի` «2010 թվականի մայիսի 6-ի N 711-Ն որոշմամբ» բառերը փոխարինել` «2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածով» բառերով.
  •  3-րդ կետի 5-րդ ենթակետի` «2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի համաձայն» բառերը փոխարինել` «2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի VII բաժնով սահմանված կարգով» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող տասներորդ օրը:
  • Discussed

    19.11.2018 - 07.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7206

Print

Suggestions

Նենսի Գևորգիան

23.11.2018

Նախագշում առկա են հետևյալ խնդիրները. նախ 1. կարշում եմ, որ որոշման առաջին կետի ընդունման անհաժեշտությունը ընդհանրապես չկա և ժամանակավրեպ է, քանի որ նշվաշ ակտերը պետք է ընդունվեին դեռևս 2012 թվականին եվ եթե մինչ օրս չեն ներկայացվել, ապա կարշում եմ, որ այս փոփոխության իմաստը չկա 7տարի հետո նման նախաձեռնությամբ հանդես գալը: 2.խառնաշփոթից խուսափելու նպատակով առաջարկում եմ ընդունել նոր իրավական ակտ զուտ հղումները փոխելու փոխարեն:

See more