Add to favourites

Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

___ 2018 թվականի N ____-Ն

 

 ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԶՈՐԱԿՈՉ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՈՐԱՑՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 19-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ   է.

  1. Հայտարարել 2018 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրա­պետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
  2. Սահմանել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:
  3. Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով (այսուհետ՝ օրենք) սահման­ված ժամկե­տում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին:
  4. Պաշտպանության նախարարին՝

     1) օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում ընդունել պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի զորակոչի անցկաց­ման և օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման.

    2) ապահովել օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն պահեստազորի սպայական կազմի զորակոչի մանդատային հանձնաժողովի ստեղծումը.

   3) պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքա­ցիների տվյալներն ուղարկել Ոստիկանության համա­պա­տասխան կառուցվածքային ստորա­բաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ:

  1. Առաջարկել Գլխավոր դատախազին շարունա­կելպահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
  2. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին՝

  1) հայտարարված պահեստազորի սպայական կազմի զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.

     2) իրավասության սահմաններում ապահովել պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

  1. Արտաքին գործերի նախարարին`

   1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների միջոցով հյուպատոսական հաշվառման կանգնած և պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիներին ծանուցել օրենքի պահանջներին համապատասխան զինվորա­կան կոմիսարիատ­ներ ներկա­յանալու համար.

  2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերա­դարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:

  1. Ոստիկանության պետին, Ազգային անվտանգության ծառայության տնօրենին` պահեստազորի սպայական կազմի զորակոչին ենթակա քաղա­քացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով պահեստազորի սպայական կազմի զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
  • Discussed

    19.11.2018 - 04.12.2018

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7785

Print

Suggestions

Gor Hovhannisyan

20.11.2018

Ընտանեկան դրության մասին ոչինչ չի ասվում

See more