Հիմնավորում
ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ
<<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալով:
ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1072 – Ն որոշմամբ Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ57+100-կմ64+500 հատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 481,237.4 հազար դրամ: Ներկայումս նշցած աշխատանքների ձեռքբերման գնման պահանջը վերացել է հետևյալ պատճառաբանությամբ՝
14.09.2018թ. հայտարարվել է <<ՏԿՆ-ՀԲՄԱՇՁԲ-2018/20Շ>> ծածկագրով հրատապ բաց մրցույթ /այսուհետ նաև՝ Մրցույթ/: Մրցույթի 02.10.2018թ. արձանագրության համաձայն՝ <<Ճանապարհ>> ՍՊԸ-ն, <<Լիլիթ-87>> ՍՊԸ-ն և <<Արհովշին>> ՍՊԸ-ն համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 5-րդ չափաբաժինների մասով ճանաչվել են առաջին տեղ զբաղեցնող մասնակիցներ: Մրցույթի հանձնաժողովի 17.10.2018թ. արձանագրության համաձայն՝ վերը նշված մասնակիցները ճանաչվել են հաղթող մասնակիցներ և սահմանվել է 10 օրացույցային օր անգործության ժամկետ: www.gnumner.am 17.10.2018թ. կայքում հրապարակվել է 1-ին, 2-րդ և 5-րդ չափաբաժինների մասով պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մրցույթի հանձնաժողովի 19.10.2018թ. արձանագրության համաձայն՝ 3-րդ չափաբաժնի մասով 1-ին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել <<Ա.Ա.Բ Պրոեկտ>> ՍՊԸ-ն, իսկ 4-րդ չափաբաժնի մասով՝ <<Քարավան>> ՍՊԸ-ն և սահմանվել է 10 օրացույցային օր անգործության ժամկետ: www.gnumner.am 19.10.2018թ. կայքում հրապարակվել է 3-րդ և 4-րդ չափաբաժինների մասով պայմանագիր կնքելու մասին որոշումը: <<Շանթ-Սերյան>> ՍՊԸ-ի կողմից 19.10.2018թ. բողոք է ներկայացվել Գնումների հետ կապված բողոքներ քննող անձին: <<Քարավան>> ՍՊԸ-ն 27.10.2018թ. ներկայացրել է համանման բողոք:
Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից 05.11.2018թ. կայացվել է թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/88 որոշումը, որի համաձայն՝ <<Շանթ-Սերյան>> ՍՊԸ-ի կողմից 19.10.2018թ. բողոքը բավարարվել է մասնակի՝ <<ՏԿՆ-ՀԲՄԱՇՁԲ-2018/20Շ>> ծածկագրով հանձնաժողովին պարտավորեցվել է դադարեցնել <<Քարավան>> ՍՊԸ-ի հայտը հրավերի պահանջներին համապատասխան գնահատելու և առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչելու մասին որոշումները, իսկ <<Շանթ-Սերյան>> ՍՊԸ-ին նույն մրցույթի 4-րդ չափաբաժնի մասով առաջին տեղ զբաղեցրած մասնակից ճանաչելու պահանջի մասին բողոքը մերժվել է: <<Քարավան>> ՍՊԸ-ի բողոքը մերժել է ամբողջությամբ:
Բողոքարկման գործընթացի արդյունքում <<ՏԿՆ-ՀԲՄԱՇՁԲ-2018/20Շ>> ծածկագրով գնման ընթացակարգը կասեցվել է մինչև թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/88 որոշումը www.gnumner.am կայքում հրապարակման ժամկետը՝ 06.11.2018թ.: Սակայն <<ՏԿՆ-ՀԲՄԱՇՁԲ-2018/20Շ>> ծածկագրով մրցույթի 4-րդ չափաբաժնի մասով նախարարությունը պատրաստվում է դատական կարգով բողոքարկել 05.11.2018թ. կայացված թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/88 որոշումը: 1-ին տեղ զբաղեցնող մասնակից <<Քարավան>> ՍՊԸ-ի և 2-րդ տեղ զբաղեցնող մասնակից՝ <<Շանթ-Սերյան>> ՍՊԸ-ի գնային առաջարկների միջև տարբերությունը կազմում է 119 896 000 ՀՀ դրամ, իսկ Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի 05.11.2018թ. կայացված թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/88 որոշման արդյունքում պետք է առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչվի <<Շանթ-Սերյան>> ՍՊԸ-ն, որի հետ պայմանագիր կնքելու արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կծախսի շուրջ 119 896 000 ՀՀ դրամ ավել գումար:
Բացի այդ, համաձայն <<Ավտոմոբիլային ճանապարհներ>> ՀՀՇՆ IV-11/05.02-99 շինարարական նորմերի պահանջների՝ ասֆալտաբետոնյա խառնուրդների տեղադրումը իրականացվում է բարենպաստ եղանակային պայմաններում (չոր եղանակային պայմաններ), հիմնականում գարնանային և ամառային եղանակներին 5 աստիճան ցելսիուսից ոչ պակաս ջերմաստիճանի դեպքում, իսկ աշնանը ոչ պակաս քան 10 աստիճան ցելսիուսում, ուստի Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ57+100-կմ64+500 հատվածի միջին նորոգման աշխատանքները հնարավոր չէ իրականացնել 2018 թվականի ընթացքում:
Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտություն է առաջացել 481,237,4 հազար դրամը՝ որպես չօգտագործված միջոց ուղղելու ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին՝ որից ճանապարհաշինության ոլորտում հրատապ լուծում պահանջող խնդիրների, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բնականոն աշխատանքի ապահովման նպատակով 274,898,9 հազար դրամը՝ 57,1%-ը բաշխելով հետևյալ ուղղություններով՝
1) Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ282+727 հատվածի հիմնանորոգման համար 2018-2019թթ նախատեսվել է 338,940,0 հազար դրամ, որից 2018թ համար՝ 147,871,7 հազար դրամ, իսկ մնացածը՝ 191,104,2 հազար դրամի աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2019 թվականին: Նկատի ունենալով նշված ճանապարհահատվածի կարևորությունը և այն, որ տվյալ հատվածի ասֆալտ բետոնե ծածկի փոսայնությունը բարձր է 2,5%-ից, ինչը հնարավոր չէ վերացնել տվյալ ճանապարհահատվածի պահպանման և շահագործման ծրագրով նախատեսված միջոցներով, ելնելով անվտանգ երթևեկության նկատառումներից, առաջարկվում է 2019թ աշխատանքները իրականացնել և ավարտել 2018թ –ին, որի համար անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում:
2) Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ կմ35+200 ճանապարհի փլուզված հատվածի հիմնանորոգման նպատակով հատկացնել 60,220.0 հազար դրամ, այդ թվում՝ 59,610.0 հազար դրամը՝ շինարարական աշխատանքների, 260,0 հազար դրամը՝ տեխնիկական հսկողության և 350.0 հազար դրամը՝ հեղինակային հսկողության աշխատանքների համար:
3) Թվային տախոգրաֆի քարտերի տպագրության համար հատկացնել 3,000.0 հազար դրամ, հետևյալ պատճառաբանությամբ՝
2018թ նոյեմբերի 14-ի դրությամբ ներկայացվել է հայտ 164 քարտի, որի ողջ արժեքը կազմել է 7844.2 եվրո, որից 6133 եվրո քարտերի գումարն է, իսկ 1710.52 եվրոն՝ փոստային ծառայությունների գումարն է: Օրվա կուրսով այն կազմել է ՝ 7844.2*560= 4,392,640 դրամ: Նկատի ունենալով, որ 2018թ ՀՀ պետական բյուջեով թվային տախոգրաֆի քարտերի համար հատկացված է 2.000.0 հազար դրամ, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում ևս լրացուցիչ 3,000.0 հազար դրամ հատկացնելու համար՝ հաշվի առնելով նաև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների նոր քարտերի տրամադրման հայտերի դինամիկան:
4) Նկատի ունենալով, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը դատական ծախսերի համար ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներ չունի, հիշյալ նախագծով առաջարկվում է պետական տուրքերի վճարման նպատակով հատկացնել 400,0 հազար դրամ,
5) Գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով 18,110.0 հազար դրամ՝ Նկատի ունենալով, որ նախարարության համակարգիչները 2011 թվականից ի վեր չեն փոխվել, միայն 2017թ տարեվերջին հնարավոր եղավ վերաբաշխման արդյունքում ձեռք բերել 40 նոր համակարգիչ, անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերելու ևս 30 համակարգիչ, բազմաֆունկցիոնալ 5 տպիչ, 3 գունավոր տպիչ, ինչպես նաև հեռախոսի ընդլայնման վահանակ՝ 350.0 հազար դրամ արժողությամբ:
Վերը նշված ապրանքատեսակները ներառված են էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռքբերվող գնման առարկաների ցանկում (CPV կոդեր):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարության բնականոն գործունեությունը ապահովելու համար ծագել է անհետաձգելի պահանջ ձեռքբերել համակարգչային տեխնիկա և նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ընդ որում հին տեխնիկայի կիրառումը առկա նորագույն ծրագրերի հետ անհամատեղելի են և դժվարեցնում ու դանդաղեցնում են նախարարության մի շարք գործառույթների արագ և արդյունավետ իրականացումը:
Ելնելով վերոգրյալից՝ տվյալ պարագայում էլեկտրոնային աճուրդի միջոցով գնման ընթացակարգի կիրառումը ժամկետի առումով անհնար է և այն կիրառելու դեպքում հնարավոր չի լինի ապահովել նախարարության բնականոն գործունեությունը, ուստի խնդրում եմ թույլատրել կիրառել ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի <<գ>> պարբերությունը:
6) Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի՝ թվային տախոգրաֆի համակարգի սպասարկման համար 1,321,2 հազար դրամ: Համաձայն պայմանագրի յուրաքանչյուր տարի տախոգրաֆի սպասարկման համար պետք է վճարվի 30.0 հազար եվրո: 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ եվրոյի փոխարժեքը հաշվարկվել է 515.92 դրամ և 2018թ ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 15,478.8 դրամ: Ներկայումս եվրոյի փոխարժեքը կազմում է 560 դրամ: Նշված գումարի անհրաժեշտությունը պայմանավորված է փոխարժեքների տարբերությամբ՝ 560*30000=16,800.0 դրամ: 16800-15478.8=1321,2
7) 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման իրավունքի ձեռք բերման համար ՀՀ-ն պարտավորվել է Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների ալյանսին 2018 թվականին վճարել 200.0 հազ. ԱՄՆ դոլար երաշխիքային կանխավճար: 2018 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հաշվարկվել է 475.36 դրամով և ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով <<2019 թվականի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման ծրագրի>> համար նախատեսվել է 96,572.0 հազար դրամ: Ներկա դրությամբ ԿԲ հաշվարկային կուրսը կազմում է 500 դրամ, որի հետևանքով առաջացել է ծրագրի թերֆինանսավորման ռիսկ՝ 743,5 հազար դրամի չափով /1487 դոլար/: