Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով հստակ և համապարփակ կկարգավորվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում բարեփոխված դատական իշխանության կապակցությամբ սահմանադրորեն ամրագրված մոտեցումները և ապահովել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ որդեգրված նոր մոտեցումներին:

  • Discussed

    22.03.2017 - 06.04.2017

  • Type

    Constitutional law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 20594

Print

Suggestions

Գեւորգ Հայրապետյան

27.03.2017

Նախագծի 12-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գործը քննող դատարանի, կողմերի, գործի էության, նիստերի ժամանակացույցի, գործի շարժի մասին տեղեկությունները, վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը պարտադիր հրապարակվում են Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, ինչպես նաև երեխայի անձնական տվյալներ պարունակող դատական ակտերը հրապարակվում են այդ անձնական տվյալներն ապանձնավորված։ Առաջարկում եմ այս մասում "Անձնական կյանքի տվյալներ" բառերը հանել: Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը սահմանում է, որ անձնական կյանքի տվյալներ են անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ: Այս սահմանումը բավական լայն է եւ ներառում է ըստ էության ցանկացած տեղեկություն կապված մարդու անձնական կյանքի եւ ընտանեկան կյանքի հետ, օրինակ, անձնական կյանքի տվյալ կարող է համարվել ի թիվս այլնի դատական գործում ներգրավված լինելու հանգամանքը, գործում առկա ցանկացած տեղեկություն: Հաշվի առնելով "անձնական կյանքի տվյալներ"-ի լայն սահմանը, պրակտիկայում հրապարակման ենթակա ըստ էության բոլոր վերջնական (եզրափակիչ) դատական ակտերը պետք է հրապարակվեն ապանձնավորված, ինչը մի կողմից գործնականում անհնար կլինի, մյուս կողմից, կվնասի արդարադատության շահին: Միաժամանակ, հատուկ կատեգորիայի եւ կենսաչափական անձնական տվյալները բավական հստակ են եւ դրանք ապանձնավորելը (որպես զգայուն տվյալներ), ինչպես նաեւ երեխաների անձնական կյանքի պաշտպանության վերաբերյալ դրույթը բավարար երաշխիք են առանց արդարադատության շահին վնասելու անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ապահովելու համար:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: