ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին, 83-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածին համապատասխան՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով՝ ընդհանուր 1000 տպաքանակներով։
«Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը կից ներկայացվում է: