Add to favourites

The draft has been accepted

«Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.yerevan.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը                  15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:

  • Discussed

    14.11.2018 - 29.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

Public discussion

29.11.2018 15:00

Development programs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9089

Print

Suggestions

Նինա Մխիթարյան

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է երրորդ կարգի վթարային շենքերի ամրացում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ: Հաշվի առնելով, որ այս ծրագիրը ուղղակի կապված է բնակչության անվտանգության խնդիրների հետ, առաջարկվում է Երևան քաղաքի 2019թ. բյուջեյի բախագծում նախատեսել համապատասխան գումարներ (պահուստային ֆոնդի հաշվին) ծրագիրն իրականացնելու համար կամ հանել այն ծրագրի նախագծից բնակչության մոտ ավելորդ հույսեր չառաջացնելու համար:

Նինա Մխիթարյան

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է ստորգետնյա անցումների բարեկարգում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ: Հաշվի առնելով Մաշտոցի պող.-Գր.Լուսավորիչ փ. հատման մասում գտնվող ստորգետնյա անցման հակասանիտարական վիճակը, ինչպես նաև ուղղորդվելով այն ենթադրությամբ, որ ծրագրի այս կետը ի սկզբանե նախատեսված չէ չկատարելու տրամաբանությամբ, առաջարկում եմ դրա իրկանացման համար անհրաժեշտ գումարները նախատեսել երևան քաղաքի 2019թ. բյուջեյի նախագծով:

Նինա Մխիթարյան

20.11.2018

Երևան քաղաքի 2019թ. զարգացման ծրագրի նախագծով նախատեսված է վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղերի կառուցում, սակայն դրա հետ կապված որևէ ծրագիր կամ գումար Երևան քաղաքի բյուջեյի նախագծում սահմանված չէ:

See more