Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • Discussed

    13.11.2018 - 30.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7639

Print

Suggestions

Սարգիս Ավագյան

22.11.2018

Առաջարկվում է որոշման հավելված N 1-ի 1.44-րդ և հավելված N 2-ի 91-րդ կետերի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ` «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ 1) Կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ 2) Օդափոխության համակարգ Անընդունելի է, որ Կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը կամ Օդափոխության համակարգ համարեն բժշկական սարքավորում կամ գործիք !!!

Սարգիս Ավագյան

22.11.2018

Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 13 հոկտեմբերի 2017թ-ի նիստում հաստատվեցին առողջապահության ոլորտի կոռուպցիոն մի շարք ռիսկեր, դրանց հաղթահարման միջոցառումները ( http://www.gov.am/am/anti-corruption-sessions/ ) որոնք հետագայում հաստատվեցին ՀՀ կառավարության 18 հունվարի, 2018 թ-ի թիվ 133–Ն որոշման N3 հավելվածով , միաժամանակ սահմանելով ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը ( https://www.e-gov.am/gov-decrees/item/29926/ ): Որոշման 14 կետը սահմանում է. ,, Բոլոր բուժհիմնարկների համար, գործունեության լիցենզիա ստանալու համար ՀՀՇՆ-ն (ՍՆիՊ- Санитарные нормы и правила)-ը սահմանում է նորմեր, որոնք վերաբերվում են ինչպես բուժհաստատության տարբեր ենթակառուցվածքներին, այնպես էլ 1) հիվանդասենյակներին, 2) առողջության առաջնային պահպանման կենտրոնների հիվանդների ընդուման սենյակներին, 3) դիահերձարանների դիակների պահպանման սենյակներին և սառնարանային համակարգերին ինչպես նաև հիվանդների մատչելիությունն ապահովող մի շարք ենթակառույցներին: Նույն 14 կետի 6-րդ ենթակետը սահմանում է, որ անհրաժեշտ է իրականացնել ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի մշակում (տեղայնացում); ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի մշակում:: Նույն 14 կետի 7-րդ ենթակետը սահմանում է, որ անհրաժեշտ է իրականացնել ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N1936-Ն որոշման վերանայում՝ ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի և ՀՀՇՆ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի բուժական կազմակերպությունների նախագծման կանոնների հավաքածուի դրույթներին ու պահանջներին համապատասխան: Այս առումով որևէ քայլ չի կատարված, այլ ընդհակառակը գրված է անորոշ մի նախադասություն՝ ,, Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք,,: Օրինակ առաջարկվում է. «12.1.ԴԵՆՍԻՏՈՄԵՏՐԻԱՅԻ ԿԱԲԻՆԵՏ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ 1. Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջներին համապատասխան պաշտպանվածություն ունեցող տարածք՝ դենսիտոմետրի համար Իսկ այդ ,, Սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվները,, այսօր ուղղակի բացակայում են: Հղումը կատարվում է բացակայող նորմատիվներին: Սա ամենակոպիտ կոռուպցիոն ռիսկի դրսևորում է: Զարմանալի է, որ այսպիսի փաստաթուղթը հայտնվել է e-draft.am կայքում, անցնելով մի շարք գործընթացներ:

Աննա Հարությունյան

14.11.2018

!!!

See more