ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ) ԿԱՅԱՆԻ ՄԻԱՑՄԱՆ, ԿԱՐԳԱԲԵՐՄԱՆ-ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՕՐԵՆՔՈՎ ԳՆՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԻՆՉԵՎ 30 ՄՎՏ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՆՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ-ԲԱՇԽՈՂ (ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ)) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
Ներկայումս էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձինք կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի համար կնքում են երկու առանձին պայմանագրեր՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևերին համապատասխան: Ինչ վերաբերում է կայանի՝ էլեկտրական ցանցին միացմանը, հանձնաժողովը ներկայումս այդ գործընթացի պայմանագրային կարգավորում չի իրականացնում։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման արդյունավետության բարձրացման և ոլորտում միջազգային ներդրումների գրավչության բարձրացման նպատակով՝ նպատակահարմար է բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման, ինչպես նաև էլեկտրական էներգիայի առուվաճառքի հետ կապված հարաբերությունները կարգավորել մեկ միասնական պայմանագրով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ համաշխարհային բանկի խմբի փորձագետների աջակցությամբ։
4. Ակնկալվող արդյունքը
Պայմանագրի օրինակելի ձևը արդյունավետ լուծումներ է նախատեսում կիրառական, ինչպես նաև պայմանագրային կողմերի ռիսկերի հավասարաչափ բաշխման և փոխադարձ պատասխանատվության հստակ մեխանիզմների ապահովման առումով։
-
Discussed
13.11.2018 - 29.11.2018
-
Type
Decision
-
Area
Energy and natural resources
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 8591
Print