Add to favourites

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մասին

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ` օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժինը լրացնել նոր 6-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

 

 

«6

Սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում

ԿՄ

-

Փ

-

Ո

Հ

Վ»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 


 

ՆԱԽԱԳԻԾ

 

                          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆ

     ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

    Հոդված 1.Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ `

գազաբալոնային սարքավորումներ`  գազաբալոնների և դրանց արմատուրայի (գազաբալոնների խաչուկների, եռաբաշխիկների, փականների), միացնող խողովակների, գազատար խողովակամուղի և դրանց միացման հանգույցների, բարձր և ցածր ճնշման ռեդուկտորների, շարժիչի աշխատանքի կառավարման համակարգի, ստուգիչ-չափիչ և ապահովիչ սարքերի ամբողջությունը.

գազաբալոնների պարբերական վկայագրում`  գազաբալոնների պատրաստման և շահագործման տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարբերականությամբ և ծավալով իրականացվող տեխնիկական արատորոշում, որի արդյունքում սահմանվում է բալոնի օգտագործման ժամկետը::

   Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 26.1 հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 26.1 Ավտոտրանսպորտային միջոցներում օգտագործվող գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և գազաբալոնների պարբերական վկայագրումը

     1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումը իրականացնում են այն կազմակերպությունները և անհատ ձեռնակատերերը, որոնք ունեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան լիցենզիա:

2. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման արդյունքում լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը (այսուհետ` փաստաթղթեր), իսկ ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրում էլեկտրոնային շտեմարան` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

     3. Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման:

4.Գազաբալոնների լցավորումը առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացվելու արգելվում է, բացառությամբ այլ պետություններում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների, որոնց լցավորումը պետք է իրականացվի միայն ավտոտրանսպորտային միջոցի գրանցման երկրի օրենսդրությամբ սահմանված համապատասխանության փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Վերջիններիս ձևանմուշները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարարության լիազոր մարմնի կայքէջում:

     5. Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման:

     6. Ավտոբուսների ուղեսրահներում  գազաբալոնների տեղադրումը արգելվում է:

     7. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը::

Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 1-3-րդ և 5-րդ, 6-րդ մասերը սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո իսկ 4-րդ մասը սույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

Հոդված 4. Մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժի մեջ մտնելը տեղադրված գազաբալոնային սարքավորումներով կամ վկայագրված գազաբալոններով ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը կամ տիրապետողները սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 1-3-րդ և 5-6-րդ մասերի ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում լիցենզավորված անձանցից ստանում են փաստաթղթեր:

 Այս դեպքում ավտոտրանսպորտային միջոցի և գազաբալոնների մասին տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային շտեմարան, գազաբալոնների նոր վկայագրում չի կատարվում և հաջորդ վկայագրման ներկայացման ժամկետը չի փոխվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

                                              

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքի (այսուհետ` Օրենսգիրք)   137.2 -րդ հոդվածը լրացնել նոր պարբերությունով հետևյալ բովանդակությամբ.

       «Ուղևորափոխադրումներում ներգրավված սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցները առանց ՀՀ կառավարության կողմից սահմանված փաստաթղթերի (այսուհետ՝փաստաթղթեր) կամ ժամկետանց  փաստաթղթերի առկայությամբ շահագործելը՝

       առաջացնում է տուգանքի նշանակում ուղևորափոխադրող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով,:

        Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 150.11-րդ հոդվածով հետևյալ բովանդակությամբ.

 «Հոդված 150.11.

Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման և լցավորման պահանջները խախտելը

  

  1. Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների (այսուհետ՝ գազաբալոնային սարքավորումներ) տեղադրման կամ գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրից երկուհարյուրապատիկի չափով:

  1. Գազաբալոնային սարքավորումների տեղադրման և պարբերական վկայագրման կարգի պահանջների խախտմաբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը տրամադրումը կամ ավտոտրանսպորտային միջոցների և գազաբալոնների վերաբերյալ տվյալները էլեկտրոնային շտեմարան մուտքագրումը՝

      առաջացնում է տուգանքի նշանակում` գազաբալոնային սարքավորումների տեղադրման և վկայագրման իրավասություն ունեցող կազմակերպության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրից հինգհարյուրապատիկի չափով:

  1. Առանց էլեկտրոնային շտեմարանի տվյալների հետ նույնականացման, իսկ այլ պետություններում գրանցված ավտորանսպորտային միջոցների դեպքում առանց համապատասխանության փաստաթղթերի ներկայացման գազաբալոնների լցավորումը՝

       առաջացնում է տուգանքի նշանակում՝ գազալցավորման կայանի պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

  Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում երկու և ավել անգամ կատարելը`

  առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված տուգանքի կրկնապատիկի չափով::

      Հոդված 3. Օրենսգրքի 244.13 հոդվածի 1-ին մասում նախատեսված բառից առաջ լրացնել , 150.11 հոդվածով բառերը::

      Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                         ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

           Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀՕ-186 օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածը լրացնել նոր 15.8-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

  «15.8. Սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում` տարեկան

 

բազային

տուրքի 100-

ապատիկի

չափով:»:

  Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

    ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 

 

  1. Իրավական ակտերիի անհրաժեշտությունը (նպատակը)

   «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունը բարձրացնելու պահանջով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները՝

   Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը և բալոնների պարբերական վկայագրման ու գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաներին և բանվորական ու ինժեներատեխնիկական անձնակազմերի գիտելիքներին ներկայացվող պահանջները հաստատված են ՀՀ կառավարության 2005 թ սեպտեմբերի 28-ի թիվ 2388-Ն որոշմամբ, ինչը հակասում է ոչ միայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքիn, այլև  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, համաձայն որի  բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները:

  Գործընթացի իրականացման ընթացքում առաջ են եկել մի շարք խնդիրներ, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Ոլորտում իրականացվող քաղաքականության ուսումնասիրության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովմանը ուղղված օրենսդրական համալիր լուծումներ:

Հաշվի է առնվել նաև տվյալ բնագավառի կազմակերպման միջազգային փորձը:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

.   Սույն նախագծերով առաջարկվում է

  • լիցենզավորել Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին՝ սպառողների իրավունքների պաշտպանության, ծառայությունների որակի բարձրացման, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով,
  • ՀՀ կառավարությանը օրենքով տալ լիազորություն սահմանելու սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը
  • սահմանել վերահսկողական մեխանիզմներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողներին:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Որոշման նախագիծը մշակել է ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչությունը:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

       Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում: Այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորման և գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

   «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ուժը կորցրած կճանաչվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 2388 և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1582 որոշումները:

 

  1. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.

   «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», Ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի գործողությունը միջազգային պայմանագրերին չի հակասում:

 

  1. Այլ տեղեկություններ.

Այլ տեղեկություններ չկան:

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին

             

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը.

          Նախագիծը տեղադրվել է համացանցում՝ ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության www.mtcit.am և e-draft.am կայքերում:

  1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին.

         Նախագծի մշակման փուլում  իրականացվել են  քննարկումներ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ:

  

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում   կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ

 

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Discussed

    13.11.2018 - 02.12.2018

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7637

Print

Suggestions

Նենսի Գևորգիան

17.11.2018

նախագծի հիմնավորման մեջ առաջարկում եմ նախատեսել էլեկտրոնային շտեմարանի ներդրման ֆինանսական գնահատակնն ու ֆինանսավորման աղբյուրը:

Նենսի Գևորգիան

17.11.2018

նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 26.1-րդ հոդվածի 2-րդ մասում <Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը> բառերն առաջարկում ենք փոխարինել <լիազոր մարմնի կողմից սահմանված նմուշի փաստաթղթերը> բառերով, քանի որ կարծում եմ, որ զուտ փաստաթղթի նմուշի հաստատմամբ աննպատակահարմար է անհարկի ծանրաբենել կառավարությանը:

Նենսի Գևորգիան

14.11.2018

նույն հոդվածի 5-րդ մասի հանաձայն Արգելվում է անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը: Այդ գազաբալոնները ենթակա են խոտանման: մինչդեռ պարզ չէ, թե ում կողմից են գազաբալոնները ենթակա խոտանման: նախագծերի փաթեթով առկա չէ նաև չխոտանման համար պատասխանատվություն, ինչպես նաև առկա չէ պատասխանատվություն անընթեռնելի արտադրման տարեթվով և շահագործման ավարտված ժամկետով գազաբալոնների տեղադրմանո և վկայագրման համար: նույն դիտողությունը վերաբերում է նաև <Ավտոբուսների ուղեսրահներում գազաբալոնների տեղադրումը արգելվում է:> դրույթին: եթե նախագծի հեղինակի կարծիքով սանկցիաների հարցը կարգավորված է վիվօ-ում առաջարկվող փոփոխությունների նախագծով (h2-ով լրացվող 150.11-րդ հոդվածի 1-ին մաս),ապա կարծում ենք,որ գազաբալոնների խոտանման և ուղեսրահում չտեղադրման պահանջները չեն կարող հանդիսանալ <լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը> ընդհանուր ձևակերպմամբ դիսպոզիցիայի մաս:

See more