Located in RA National Assembly
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածից հանել «իրավաբանական» բառը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառը (այսուհետ` էներգետիկայի բնագավառ) հանրային ծառայություններ մատուցելու համար էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման ու մատակարարման, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության իրականացման, Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առևտրի, էլեկտրական էներգիայի և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձևից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի և էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է։»։
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. |
Հիմնական հասկացությունները |
Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են`
- անվտանգության գոտիներ` էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի և այլն) շրջակա տարածքները, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեությունը, շահագործող անձնակազմի և քաղաքացիների կյանքի անվտանգությունը, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգության ապահովման նպատակով.
- բաշխման ցանց` էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից համապատասխանաբար կառավարվող և շահագործվող էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը բաշխվում է սպառողներին.
- գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի և առևտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաև սպառողներին վերաբերող՝ լիցենզավորված անձի մոտ առկա տեղեկությունները,
- ենթասպառող` սպառողը, որի էներգամատակարարումն իրականացվում է այլ սպառողի սպառման համակարգից, և որն ունի մատակարարի հետ սահմանված կարգով կնքված` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիր.
- էլեկտրաէներգետիկական շուկա` սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան կազմակերպված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի, հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման մեջ ներգրավված էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների համակարգ՝ որը բաղկացած է մեծածախ և մանրածախ շուկաներից.
- էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներ՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան մեծածախ կամ մանրածախ շուկային մասնակցող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մատակարարման, մեծածախ առևտրի, հաղորդման, բաշխման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաև սպառողները (ներառյալ՝ որակավորված սպառողները).
- Էլեկտրաէներգիայի գնման երաշխիք՝ սույն օրենքով, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերություն գործարքներով սահմանված ժամկետներում և ծավալով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի արտադրած Էլեկտրական էներգիան (հզորությունը) գնելու պարտավորություն, որին համապատասխանող իրավունքները պաշտպանվում են սույն օրենքով, շուկայի կանոններով և պայմանագրերով: Սույն սահմանման իմաստով լիցենզիա ունեցող անձի արտադրած Էլեկտրական էներգիայի (հզորության) քանակություն է համարվում այն քանակությունը, որը վերջինիս կողմից փաստացի արտադրվել և առաքվել է, ինչպես նաև, որը վերջինս պատրաստ էր արտադրել և առաքել, սակայն չի կարողացել՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարման արդյունքում կամ հաղորդման ցանցում կամ բաշխման ցանցում այն ընդունելուն պատրաստ չլինելու պատճառով և այդ դեպքերը որպես բացառություն սահմանված չեն շուկայի կանոններում.
- էլեկտրաէներգիայի մատակարարում՝ սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով՝ սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարում.
- էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարում` սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով և սակագներով՝ սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) երաշխավորված մատակարարում.
- Էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատվածը, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է շուկայի մասնակիցների միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի ուղիղ պայմանագրերի հիման վրա.
- Էլեկտրաէներգիայի օր-առաջ շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատվածը, որում էլեկտրական էներգիայի առևտուրն իրականացվում է էլեկտրական էներգիայի փաստացի մատակարարման օրվան նախորդող օրը.
- էլեկտրաէներգիայի հաշվեկշռման շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատվածը, որում իրականացվում է հաշվեկշռող էլեկտրաէներգիայի առևտուրը.
- ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը.
- լիցենզիա` հանձնաժողովի որոշմամբ տրամադրված պաշտոնական փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու անձի իրավունքը, իսկ սույն օրենքով և լիցենզիայով նախատեսված դեպքերում նաև պարտականությունը.
- լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձը.
- խոցելի սպառող` բնակիչ բաժանորդ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ՝ հաշվի առնելով վերջինիս սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը.
- կարգավարում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման, արտահանման և տարանցման հնարավորությունների, ինչպես նաև կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման և իրական ժամանակում էլեկտրական էներգիայի ու բնական գազի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի և գործողությունների համախումբ, որոնք կապահովեն սահմանված որակի էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարումը՝ հուսալիության և անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.
- հաղորդման (փոխադրման) ցանց` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների և այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներգիան կամ բնական գազը հաղորդվում (փոխադրվում) է բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) և (կամ) տարանցվում է երրորդ երկիր.
- համակարգային ծառայություններ` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքի համար շուկայի կանոններով սահմանված կարգավորվող գներով ձեռքբերվող ծառայություններ.
- հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ իրական ժամանակում էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման արդյունքում էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի և օր-առաջ շուկաներում վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունը միևնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված և ստացված (ներառյալ՝ ներկրված և արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով.
- հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
- մատակարարման և օգտագործման կանոններ`հանձնաժողովի կողմից հաստատված կարգավորման փաստաթղթերը, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպառողներին ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման ու վերջիններիս կողմից դրանց օգտագործման կանոնները և պայմանները.
- միացում` տեխնիկական կանոնակարգերի և հանձնաժողովի կողմից սահմանված միացման կանոնների համաձայն նոր կամ վերակառուցվող սպառման համակարգի կամ կայանի միացում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցին.
- շուկայի կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի առևտրային և ցանցային կանոնները, որոնցով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մեծածախ և մանրածախ շուկաների մասնակիցների առևտրային փոխհարաբերությունները, ինչպես նաև հաղորդման և բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավարման և այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները.
- որակավորված սպառող՝ հանձնաժողովի կողմից հաստատված շուկայի կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառողը.
- սակագին` էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի, բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար հանձնաժողովի կողմից սույն օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին կամ վճար.
- սպառող (բաժանորդ)` էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի և (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձը, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում.
- վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.
- տարանցում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում՝ մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում՝
1) «ե» ենթակետի «այլընտրանքային» բառը փոխարինել «վերականգնվող» բառով.
2) «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժգ) խոցելի սպառողների շահերի պաշտպանությունը.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետ.
«ժդ) հաղորդման և բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի և միացման երաշխավորումը:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 հոդվածով.
«Հոդված 5.1 |
Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը |
- Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը իր իրավասության շրջանակներում անմիջականորեն իրագործում է էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը, ինչպես նաև օժանդակում էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը:
- Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը Էներգետիկայի բնագավառում՝
ա) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
բ) մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը.
գ) համագործակցում է հանձնաժողովի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
դ) առաջարկություններ է ներկայացնում մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
ե) համաձայնություն է տալիս հանձնաժողովի կողմից 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրմանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
զ) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած շուկայի կանոններին. է) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերին.
ը) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշներին.
թ) նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում դրանց իրականացմանը:»:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. |
Կարգավորումը |
Էներգետիկայի բնագավառի կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների և լիցենզիա ունեցող անձանց շահերը, լիցենզիա ունեցող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ և նպաստել մրցակցային շուկայի ձևավորմանն ու զարգացմանը՝ երաշխավորելով սպառողների իրավունքները»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) «բ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
2) «գ» ենթակետից հանել «կարգավորվող» բառը.
3) «դ» և «ը» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) լիցենզիա ունեցող անձանց միջև, ինչպես նաև սպառողների հետ կնքվող էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման և (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերի կամ պարտադիր պայմանների սահմանումը.».
«ը) համաձայնության տրամադրումը լիցենզավորված անձանց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջովին կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» ենթակետ.
«թ) լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացումը:»:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. |
Հանձնաժողովի իրավասությունները |
Հանձնաժողովն իրավասու է`
ա) սահմանել էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էներգետիկայի բնագավառում հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի և շուկայի կանոններով սահմանված համակարգային ծառայությունների սակագները.
բ) սահմանել սպառողներին վաճառվող բնական գազի, ջերմային էներգիայի, երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի սակագները, ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից սպառողներին ծառայությունների մատուցման սակագները.
գ) իր կողմից սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում իրականացնել լիցենզավորում՝ տրամադրել լիցենզիաներ, երկարաձգել դրանց գործողության ժամկետները, վերաձևակերպել, կասեցնել և դադարեցնել դրանց գործողությունը, ինչպես նաև սահմանել լիցենզիաների պայմանները, վերահսկել դրանց կատարումը և կիրառել սույն օրենքով սահմանված տուժանքներ.
դ) հաստատել լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաև լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը.
ե) սահմանել ջերմային էներգիայի, ինչպես նաև բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները.
զ) հաստատել շուկայի կանոնները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.
է) սահմանել լիցենզավորված անձանց միջև կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը, իր կողմից սահմանված կարգով գրանցել էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև ներկրման և արտահանման պայմանագրերը՝ սույն օրենքի 17.1 հոդվածի համաձայն.
ը) սահմանել լիցենզավորված անձանց և սպառողների միջև կնքվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը և ապահովել դրանց ներդրումը.
թ) կազմակերպել քննարկումներ լիցենզավորված անձանց միջև առաջացած տարաձայնությունների, սպառողների հարցադրումների և բողոքների, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման հետ կապված, քննարկումների արդյունքով կայացնել որոշումներ և (կամ) տալ պարզաբանումներ.
ժ) սույն օրենքի, հանձնաժողովի իրավական ակտերի, լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման, հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության նպատակով իր կողմից սահմանված կարգով իրականացնել լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում).
ժա) լիցենզավորված և լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջել բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, դրանց պայմանների վերահսկման, սակագների սահմանման, տարաձայնությունների և այլ հարցերի քննարկման համար.
ժբ) սահմանել լիցենզավորված անձանց կողմից սպառողների սպասարկման որակի նվազագույն պահանջները.
ժգ) սահմանել Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման համար.
ժդ) համաձայնություն տալ լիցենզավորված անձանց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.
ժե) ապահովել իր կողմից ընդունված որոշումների կիրարկումը և մեկնաբանումը.
ժզ) համագործակցել էներգետիկայի բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առևտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
ժէ) հաստատել լիցենզիա ունեցող անձանց կողմից մշակված էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերը՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.
ժը) հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի մշակած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ցուցանիշները՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.
ժթ) սահմանել լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ հաշվապահական հաշվառման վարման լրացուցիչ պահանջներ:»:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1 հոդվածով.
«Հոդված 17.1 |
Պայմանագրերը և դրանց գրանցումը (հաշվառումը) |
- Գազամատակարարման համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված և արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
- Էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավորված անձանց միջև կնքված և արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից՝ Շուկայի կանոններով նախատեսված դեպքերում: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:
- Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կնքվող պայմանագրերը ներկայացվում են էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորին և հաշվառվում վերջինիս կողմից շուկայի կանոններով սահմանված կարգով:»:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում՝
- 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի և տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել և պահել գաղտնի:»․
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ կետերով.
«5. Լիցենզավորված անձինք իրավասու են բացահայտել սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկությունները՝
1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հանցագործության բացահայտման, քրեական հետապնդման առնչությամբ կամ ազգային անվտանգության դեմ սպառնալիքի դեպքում,
2) հանձնաժողովի պահանջով՝ վերջինիս վերապահված իրավասությունների իրականացման շրջանակում,
3) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն լիցենզավորված անձի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ լիցենզավորված անձի): Սպառողը կարող է պահանջել, որպեսզի բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով.
4) «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով և սահմաններում:
- 6. Լիցենզավորված անձը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար:»:
Հոդված 12. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 4.
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ»:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Կարգավորվող սակագների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.
2) 1-ին պարբերությունում «Էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի կարգավորվող սակագների և այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.
3) «դ» ենթակետի «տեսակներով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև խոցելի սպառողներ լինելու հանգամանքով» բառերը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա», «ժբ» ենթակետերով.
«ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում կատարված փոփոխությունների հետևանքով լիցենզավորված անձի կրած հիմնավորված լրացուցիչ ծախսերի կամ ստացած լրացուցիչ օգուտների ներառումը սակագնում:
ժբ) Լիցենզավորված գործունեության համար սահմանվող սակագներում տնտեսական այլ գործունեության ծախսերի չներառումը:»:
Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի՝
- վերնագրում «Կարգավորվող սակագների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.
2) 2-րդ կետում «երեսուն օր հետո» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով » բառերը.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին։ Էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կնքված գործարքի համաձայն՝ հանձնաժողովը տրամադրվող գործունեության լիցենզիայով կարող է սահմանել սակագնային երկարաժամկետ համաձայնագիր:».
- 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Լիցենզավորված անձը կարող է կիրառել հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագին, պայմանով, որ չի վտանգում կամ չի վտանգի լիցենզավորված գործունեությունը: Երաշխավորված մատակարարի կողմից ավելի ցածր սակագին կիրառելու դեպքում այն ենթակա է կիրառման տվյալ սպառողական խմբի բոլոր սպառողների նկատմամբ: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:»:
Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածում՝
- 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝
- Էլեկտրական էներգիայի (հզորություն) արտադրությունը, ջերմային էներգիայի արտադրությունը կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրությունը.
- էլեկտրական էներգիայի հաղորդումը, ջերմային էներգիայի հաղորդումը, կամ բնական գազի փոխադրումը,
- էլեկտրական էներգիայի բաշխումը, ջերմային էներգիայի բաշխումը կամ բնական գազի բաշխումը,
- էլեկտրական էներգիայի մատակարարումը, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը,
- էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունը.
- էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունը,
- Էլեկտրական էներգիայի մեծածախ առևտուրը,
- բնական գազի ներկրումը կամ բնական գազի արտահանումը:
Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետ.
«1.1 Էլեկտրական էներգիայի ներկրումը և (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն հանձնաժողովի կողմից տրված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը սույն օրենքի համաձայն ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում և (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ սույն օրենքին և շուկայի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի ներկրում կարող է իրականացնել նաև որակավորված սպառողը:».
- 2-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կարգավորման ենթակա չեն՝
ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում,
բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը.
գ) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.
դ) մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների և սույն կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերի.
ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների) և արտադրության ժամանակահատվածում:»։
Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Լիցենզավորված գործունեության իրականացման համար ներկայացվող երաշխիքները
- Կառուցման ժամանակահատվածը ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա ստանալու, արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրարգրելու, նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով անձինք հանձնաժողով են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքներ՝ հանձնաժողովի սահմանած կարգով:
- Էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածում կայանը չվերակառուցելու, լիցենզայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվելու, ինչպես նաև արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2-րդ անգամ երկարաձվելու դեպքում երաշխիքային գումարը հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և չափով ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»
Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. |
Լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումը |
- Լիցենզիա ունեցող անձի 25 և ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաև լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում լիցենզիա ունեցող անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:
- Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:
- Սույն հոդվածի 1-2-րդ կետերում նշված գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե այն խախտում կամ կարող է խախտել էներգետիկ համակարգի հուսալիությունը կամ անվտանգությունը կամ ներքին շուկայի սպառողների շահերը, կամ ձեռքբերողը չունի անհրաժեշտ փորձ, ինչպես նաև համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում հանձնաժողովի կողմից սահմանված կարգի պահանջներին, ինչպես նաև ՀՀ կառավարության գնահատմամբ վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:
- Սույն հոդվածի 1-2 կետերի դրույթները չեն տարածվում մինչև 30 ՄՎտ հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, ինչպես նաև մինչև 30 ՄՎտ գումարային հզորությամբ մեկից ավելի կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ ունեցող անձանց վրա, եթե վերջիններս չունեն այլ լիցենզիաներ, որոնց դեպքում պահանջվում է սույն հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսված համաձայնեցում:»:
Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածի՝
1) 1-ին կետի «բ», «գ», «դ» և «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ը) սահմանված կարգով հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել ներդրումային ծրագրերը` ապագա սակագներում ներդրումների ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.».
3) 2-րդ կետում «գործունեությունը» բառից հետո լրացնել «պետք է վարվի լիցենզավորված գործունեությունից առանձին՝ առանձնացված հաշվառմամբ, և» բառերով:
Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար պարտավոր է վարել առանձնացված հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:»:
Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածի՝
- 2-րդ կետում «օրենքների» բառից հետո լրացնել «և նորմատիվ իրավական ակտերի» բառերով.
- 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 22. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1 հոդվածով.
«Հոդված 30.1 Գործունեության լիցենզիայի կասեցումը և դադարեցումը
- Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, ինչպես նաև Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում:
2 Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության, սույն օրենքով կամ այլ օրենքներով, ինչպես նաև հետևյալ դեպքերում.
1) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,
2) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,
3) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը, հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր և հանձնաժողովը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցումը,
4) Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ուժը կորցրած ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառա
-
Discussed
21.03.2017 - 09.04.2017
-
Type
Law
-
Area
Energy and natural resources
Views 10763
Print