Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարվող փոփոխությունների արդյունքում իջեցվում է հարկային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոնների նշանակման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային ստաժի շեմը, ինչպես նաև հստակեցվում են մասնագիտական ստաժ համարվող աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը:

Նախագծի շրջանակներում «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվել է բացառություն քննիչների և հետաքննիչների համար, որով սահմանվել է, որ հարկային և մաքսային ծառայություններում անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ վերջիններիս համար չի պահանջվում՝ պայմանավորված նախաքննության և հետաքննության մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային մարմնի հարկային տեսուչը ներառված է «Գ»՝ հարկային ծառայության առաջատար պաշտոններ խմբում, իսկ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կոմիտեի մաքսային տեսուչը՝ մաքսային ծառայության կրտսեր պաշտոնների մեջ, հետևաբար միևնույն մարմնում գործող տարբեր /հարկային և մաքսային/ ծառայությունները համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն:

Հաշվի առնելով նաև այն, որ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենք 15-րդ հոդվածի 1-ին մասով հարկային մարմնի ավագ օպերլիազորը և օպերլիազորը հանդիսանում են առաջատար պաշտոններ, այսինքն ներառված են միևնույն խմբում, ուստի պաշտոնների աստիճանակարգությունը /հիերարխիան/ պահպանելու նպատակով՝ հարկային մարմնի օպերլիազորը Նախագծի շրջանակներում ներառվել է «Դ»՝ հարկային ծառայության կրտսեր պաշտոններ խմբում:

Նախատեսվել է նաև հարկային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտում:

  • Discussed

    12.11.2018 - 27.11.2018

  • Type

    Law

  • Area

    Justice, Security, State revenue

  • Ministry

    State Revenue Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8157

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: