Under development
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 317-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշում
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2017 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 317-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կառույցների կողմից` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին համապատասխան` 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, 2015 թվականի մարտի 15-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, 2016 թվականի մարտի 1-ից մինչև 2016 դեկտեմբերի 31-ն և 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2017 դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքների համար»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
21.03.2017 - 05.04.2017
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 8984
Print