Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) հետագա կատարելագործմամբ և հստակեցմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Թեև Կանոնների կիրառման ընթացքում, ինչպես մատակարար ընկերության, այնպես էլ սպառողների կողմից որևէ լուրջ խնդիրներ կամ անճշտություններ չեն արձանագրվել, այնուհանդերձ հանձնաժողովը յուրաքանչյուր տարի իրականացնում է Կանոնների լրամշակման հետևողական գործընթաց։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-բաժանորդ հարաբերությունների հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և հասարակական կազմակերպությունների հետ:
- Ակնկալվող արդյունքը
Կանոնների լրամշակման արդյունքում.
ա. Ճշգրտվել է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչների խափանման դեպքերում սպառված բնական գազի վերահաշվարկման կարգը.
բ. Սահմանվել է դրույթ, որի համաձայն՝ այն դեպքերում, երբ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել և բաժանորդը չի համաձայնվում վճարել վերահաշվարկված բնական գազի համար, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով՝ մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով բաժանորդի գազամատակարարումը.
գ. Բաժանորդի սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով մատակարարը պարտավորեցվել է գազամատակարարման պլանային ընդհատումների մասին առնվազն 7 օր առաջ իր վեբ-կայքում հրապարակել նախնական տեղեկատվություն։ Բացի այդ, մատակարարը պարտավորեցվել է նաև հանրապետական սփռման առնվազն մեկ հեռուստաալիքով 2 անգամ բաժանորդներին տեղեկացնել հաջորդ օրվա գազամատակարարման պլանային ընդհատումների և վերականգնման վերջնական ժամկետների մասին.
դ. Հստակեցվել է մատակարարի կողմից բաժանորդին տույժ վճարելու կարգը, համաձայն որի մատակարարը պարտավորեցվել է բաժանորդին վճարել տույժ կանոններով սահմանված պահանջների յուրաքանչյուր խախտման համար.
ե. Մի շարք խմբագրային բնույթի լրամշակումների շնորհիվ կհստակեցվեն մատակարար-բաժանորդ հարաբերությունները։
Տեղեկանք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
Տեղեկանք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
-
Discussed
08.11.2018 - 29.11.2018
-
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 7910
Print