Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2018 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) Որոշման ամբողջ տեքստից և N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «լ.» պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.
3) Որոշման 4.1-ին, 4.3-րդ կետերում և Որոշման N 6 հավելվածի 7-րդ կետում «նախարարության աշխատակազմ» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «նախարարություն» բառի համապատասխան հոլովաձևերով.
4) Որոշման 4.6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի» բառերը փոխարինել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի» բառերով.
5) Որոշման 9-րդ կետում «բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա» բառերը փոխարինել «քաղաքական, վարչական, ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց վրա» բառերով.
6) Որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետում «հանրապետական գործադիր մարմնի» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմնի» բառերով.
7) Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) պետական մարմիններ՝ պետական կառավարման համակարգի մարմիններ, Հանրապետության նախագահի աշխատակազմ, վարչապետի աշխատակազմ, անկախ և ինքնավար մարմիններ.».
8) Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը «(տնօրենի, տնօրենի տեղակալների),» բառերից հետո լրացնել «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող աշխատողները» բառերով.
9) Որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 10-րդ ենթակետը «առողջապահության նախարարության» բառերից հետո լրացնել «, որի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ:» բառերով.
10) Որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի վերջին երկու նախադասությունները «աշխատանքից ազատվելու» բառերից հետո լրացնել «(կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման)» բառերով.
11) Որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 1-ին ենթակետը «նույնականացման քարտի» բառերից հետո լրացնել «(փախստականի կարգավիճակ ունեցող սոցիալական փաթեթի շահառուների համար 2019 թվականի փետրվարի 1-ից) կամ օտարերկրյա քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի» բառերով.
12) Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով.
«20.1. Սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետով սահմանված սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու համար, բացի սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթից, սոցիալական փաթեթի շահառուն բանկ է ներկայացնում նաև իր գործատուից տեղեկանք (բացառությամբ բանկ դիմելու ամսաթվի դրությամբ սոցփաթեթի հաշվում կուտակված գումարի օգտագործման կամ աշխատանքից ազատվելու (կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարեցման) դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած (կուտակված) գումարի օգտագործման դեպքերի), որտեղ արտացոլված է սոցիալական փաթեթի շահառուի աշխատանքից ազատված չլինելու կամ այլ պատճառով սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը դադարած չլինելու հանգամանքը:»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
06.11.2018 - 21.11.2018
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 8430
Print