Add to favourites
ՄԱՐԶԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Agree
-
1 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Սարաֆյան 09.11.2018 10:42:05 | 1. Հավելված 1-ում սույն կետը, պետք է խմբագրել, քանի որ դրանով նոր կոռուպցիոն մեխանիզմ է ամրագրվում, այսինքն կալելի է աջակցություն ստանալ, սնանկանալ կամ լուծարվել և աջակցությամբ սարքավորումները յուրացնել, 2. օրինակելի պայմանագրի նախագծում բացակայում է այն մասին դրույթը, եթե որոշվում է որևէ կերպ օտարել սարքավորումները, ապա ոչ մի հսկողական եղանակ կամ գրավոր համաձայնություն, 3. հստակ չեն աջակցության ֆինանսական աղբյուները, 4. 1.2 Անձի սնանկացման, լուծարման, գործունեության դադարեցման դեպքում ենթակա է վերադարձման միայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը: Ֆինանսական աջակցությունը սույն մասում նշված դեպքերում չի վերադարձվում: 4. հարկավոր է հստակեցնել և նշել մշակող արդյունաբերության առաջնահերթ գործունեությունները ըստ տնտ. գործ. դասակարգիչների, | ||
2 | Նենսի Գևորգիան 17.11.2018 22:07:57 | 1. Կարծում եմ կառավարությունը լիազորված չէ նամն իրավական ակտ ընդունել, քանի որ առկա չէ դրա իրավական հիմքը` օրենսդրի ուղղակի լիազորությունը կառավարությանը ընդունելու նման կարգ: Դրա մասին է վկայում նաև Սահմանադրությանն արված հղումը: | ||
3 | Նենսի Գևորգիան 17.11.2018 22:23:49 | արդյոք ծրագիրը նախատեսված է միջնաժամկետ ծախսերի ծրագրով կամ առաջիկա տարվա պետական բյուջեով? | ||
4 | Նենսի Գևորգիան 17.11.2018 22:23:49 | ընդհանրապես հիմնավորման մեջ բաացակայում են ֆինանսական գնահատակնները, մասնավորապես ինչ հնարավոր ազդեցություն է նախատեսվում տնտեսության վրա և որքան ծախս կառաջացնի բյուջեի համար: | ||
5 | Նենսի Գևորգիան 17.11.2018 22:23:49 | կարգի դրույթներն ըստ էության արտատպված են ԱԱՀ-ի երկարաձգման արտոնության տրամադրման կարգից, որը կարծում եմ բազմիցս ապացուցել է դրա ոչ արդարացվածությունը: ասվածի վկայությունն է այն, որ արտոնությունը տրամադրվում է գրեթե բոլոր դիմող տնտեսվարոներին, և առկա չէ թեկուզ մեկ դեպք, երբ նախարարության մոնիթորինգի արդյունքում արտոնությունը վերացվի: | ||
6 | Նենսի Գևորգիան 17.11.2018 22:23:49 | առաջարկում եմ խուսափել կառավարությանն անհարկի ծանրաբեռնելուց և գործուն մեխանիզմների առկայության պարագայում աջակցությունը տրամադրել նախարարի հրամանի միջոցով, որը կարող է հիմնվել նույն մարմինների գնահատականների վրա: | ||
7 | Նենսի Գևորգիան 17.11.2018 22:44:49 | միաժամանակ կարծում եմ, որ նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել կառավարության 05.10.2017թ. <45. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ> N 42 որոշմանը: |