ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1․ Անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար արդյունաբերական գոտում ավելի արդյունավետ պայմանների ստեղծմամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Հայաստանի Հանրպետությունում չեն ձևավորվել արդյունաբերական գոտիներ և նրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։
Համաշխարհային շուկայում գերակա դիրք գրավող և պրոգրեսիվ հարկման մեխանիզմ կիրառող երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցածր ինքնարժեքի պայմաններում վերջիններս ներկայացնում են մրցունակ և էժան արտադրանք, սակայն եկամտային հարկի մասով հարկվում են ավելի բարձր դրույքաչափով, որն ըստ էության դառնում է ոչ նպատակահարմար այդ երկրների արտադրողների համար։
Ուստի նման արտոնությունները խթան կհանդիսանա արդյունաբերական գոտիներում օտարերկրյա ներդրողների համար, հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում։
2․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տեղական արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և արտադրանքի մրցունակության բարձրացում:
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նման արտոնությունները արդյունաբերական գոտիներում ենթադրում է ուղղակի ներդրումների ներգրավում Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ, իսկ ներքին արտադրողի համար տեղական արտադրության զարգացում` նոր աշխատատեղերի ստեղծում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:
4․ Ակնկալվող արդյունքը
Ձևավորվող արդյունաբերական գոտիների ստեղծում և զարգացում Հայաստանի Հանրպետությունում։
5․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)