Add to favourites

««Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

                                        Օ Ր Ե Ն Ք Ը 

  «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-184-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի` 2-րդ մասի 1-ին ենթակետից  հանել «(բացառությամբ վարձու աշխատողների համար վճարվող աշխատավարձից և հավասարեցված վճարներից վճարվող գումարներից հաշվարկվող եկամտային հարկի)» բառերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    02.11.2018 - 22.11.2018

  • Type

    Law

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8352

Print

Related documents / links

Suggestions

Նենսի Գևորգիան

17.11.2018

Հիմնավորումից պարզ դարձավ, որ ներկայումս արդյունաբերական գոտիներ չկան Հայաստանում: Սակայն պարզ չէ, թե որոնք են դրա խոչընդոտները: Վստահաբար կարելի է ենթադրել, որ նախարարությունը նման նախաձեռնությամբ հանդես է գալիս, որոշակի վերլուծությունների արդյունքում: Անհրաժեշտ է հիմնավորման մեջ անդրադառնալ թե որոնք են այդ վերլուծությունները? Արդյոք արդյունաբերական գոտիների ստեղծման խոչընդոտը վարձու աշխատողների համար նման արտոնության բացակայությունն է?: Առաջարկում եմ հիմնավորումը լրամշակել նշելով ներկայիս խոչընդոտները և եթե նախագծով վերացնում ենք արդյունաբերական գոտու ստեղծման միակ խոչընդոտը, ապա խնդրում եմ հիմնավորումը լրամշակել պատճառահետեվանքային կապի տեսանկյունից: Հակառակ դեպքում տպավորությունը այն է, որ փոփոխությունը դեկլարատիվ բնույթ է կրում:

See more