Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) նախաձեռնել է լայնածավալ ուսումնական միջոցառումների ծրագիր` հարկային և մաքսային ծառայություններում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար: Այդ ուղղությամբ գործուն քայլեր են ձեռնարկվում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (այդ թվում` ՏՀԶԿ և Համաշխարհային մաքսային կազմակերպություն) և զարգացած երկրների (այդ թվում` ԱՄՆ և ԵՄ անդամ երկրներ) հետ համագործակցելու և օժանդակություն ստանալու, միջազգային լավագույն փորձը ներդնելու համար:

          Անցկացվող միջոցառումների արդյունքում ակնկալվում է կադրային քաղաքականության էական առաջընթաց, հակակոռուպցիոն գործելաոճի և բարեվարքության նոր մակարդակ:

          Անցկացվող միջոցառումների արդյունավետությունն ապահովելու համար Կոմիտեի կողմից մշակվել է ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծ, որի արդյունքում համապատասխան դասընթաց անցած (որն անցկացվելու է գիտելիքների նախնական ստուգում անցնելու և ավարտվելու է քննություն հանձնելուց և հավաստագիր ստանալու միջոցով) դիմորդները հնարավորություն են ունենալու նշանակվել հարկային ծառայության Գ և Դ խմբի ցանկացած պաշտոններում: Այնինչ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված աշխատանքային ստաժին վերաբերող ցենզերը հնարավորություն չեն տա հասնել ցանկալի արդյունքին և կխոչընդոտեն Կոմիտեն` միջազգային լավագույն փորձով և բարեվարքության կանոններով պատրաստված երիտասարդ մասնագետներով համալրելուն:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

        Նախագիծը մշակվել է Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

   Նպատակը՝ միջոցառումների ծրագրի գործողությունը տարածել միայն վերը նշված` Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների վրա:

  • Discussed

    01.11.2018 - 16.11.2018

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6850

Print