Add to favourites
<<Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման>> ծրագիր
-
11 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Բաբախանյան 26.10.2018 11:34:27 | Առաջարկում եմ լուծում գտնել այն համայքների համար, որտեղ տարիներ շարունակ եղել են նախակրթարաններ դպրոցի մեջ, և մանկապարտեզներ բացվելու պատճառով առաջացել է կոնկուրենցիա, նախակրթարանը այս պարագայում 3.5 ժամ աշխատելու պատճառով , ծնողը չի նախընտրում: Եթե իրավաբանորեն հնարավոր է նմանատիպ համայնքներում 5-6 տարեկան երեխաներին թույլատրվի հաճախել միայն նախակրթարան: | նախատեսվում է մոդելները կիրառել բացառապես այն համայնքներում, որտեղ նախադպրոցական կրթության որևէ ծառայություն չի մատուցվում: Այն համայնքներում, որտեղ գործում են մանկապարտեզ և նախակրթարան՝ հաստատության ընտրությունը կատարում է ծնողը: | |
2 | Արտակ Քյուրումյան 31.10.2018 22:40:02 | Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի համաձայն (ՀՕ-180-Ն, ընդունվել է 2018թ. մարտի 21-ին) ՀՀ կառավարության արձանագրային որոշում հասկացություն սահմանված չէ: Համաձայն www.e-gov.am կայքի վերջին անգամ ՀՀ կառավարությունը արձանագրային որոշում ընդունել է 2018թ. ապրիլի 12-ին: Արձանագրային որոշում հասկացությունը սահմանված էր ՀՀ Նախագահի 2007թ.-ի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 32-րդ կետով: Վերը նշված հրամանագիրը ուժը կորցրել է 2018թ. ապրիլի 9-ին: Առաջարկում եմ հստակեցնել, թե ինչ նորմատիվ իրավական ակտ է ներկայացվել հանրային քննարկման: | <<Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագիրը> > հաստատվելու է Կրթության և գիտության նախարարի հրամանով: Հաշվի առնելով, որ այժմ նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող գործող իրավական ակտերում կրթության պետական լիազորված մարմնի իրավասություններում նման լիազորություն ամրագրված չէ և հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջները՝ Կրթության և գիտության նախարարությունը << Նախադպրոցական կրթության մասին> >ՀՀ օրենքի շրջանառվող նախագծում /նոր խմբագրությամբ/ կատարել է համապատասխան փոփոխությունը: | |
3 | Արտակ Քյուրումյան 31.10.2018 22:47:10 | Ծրագրում պարբերաբար օգտագործվում է համայնք բառը: Օրինակ, նշվում է, որ հանրապետության 201-ում համայնքներում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է համայնքների խոշորացման քաղաքականություն, առաջարկում եմ հստակեցնել, թե արդյոք խոսքը վերաբերում է համայնքներին, թե բնակավայրերին: | Առաջարկն ընդունվել է, նախագծում կարվեն համապատասխան փոփոխություններ: | |
4 | Արտակ Քյուրումյան 31.10.2018 23:01:17 | Մոդել 1-ի տարբերակների նկարագրական մասում ներկայացվում է տարբեր տեղեկատվություն, ինչը հնարավորություն չի տալիս համեմատել դրանք: Օրինակ, 2-րդ և 3-րդ տարբերակներում նշվում է առավելագույն քանակ՝ 30 երեխա, 4-րդ և 5-րդ տարբերակներում՝ խմբում երեխաների առավելագույն քանակ՝ 15-18 երեխա, իսկ առաջին տարբերակի դեպքում երեխաների քանակի մասին տեղեկատվություն չի ներկայացվում: 4-րդ տարբերակի դեպքում նշվում է, որ խնամառուն պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն, սակայն մոդելի մնացած տարբերակների դեպքում խնամառուին ներկայացվող պահանջները չեն սահմանվում: 4-րդ և 5-րդ տարբերակներում նշվում է, որ ծառայության հիմնադրման և պահպանման համար պատասխանատու է տվյալ համայնքը, 2-րդ և 3-րդ տարբերակներում՝ ընթացիկ ծախսերը ֆինանսավորվելու են համայնքային բյուջեից, իսկ առաջին տարբերակի դեպքում նշվում է միայն նախաճաշիկի մասին, որի կազմակերպումը կատարվում է ծնողների կողմից: Տարբերակների նկարագրություններում կան այլ տարբերություններ, որոնք թույլ չեն տալիս դրանք համեմատել իրար հետ: Առաջարկում եմ կազմել ամփոփիչ աղյուսակ, որպեսզի հնարավոր լինի առաջին մոդելի բոլոր տարբերակները համեմատել իրար հետ: | ||
5 | Արտակ Քյուրումյան 31.10.2018 23:18:11 | Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքի (ՀՕ-236-Ն, ընդունվել է 2005թ. նոյեմբերի 15-ին) հոդված 25-ի համաձյան նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, ղեկավարների ատեստավորումը պարտադիր է և իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգին և ժամանակացույցին համապատասխան: Հաշվի առնելով օրենքի պահանջը և այն, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է համայնքներին պարտադրել հիմնել նախադպրոցական կրթական հաստատություններ, ՀՀ կառավարությունը պետք է հատուցի համայնքների կողմից մանկավարժների պատրաստման և վերապատրաստման համար կատարվող ծախսերը և կազմակերպի մանկավարժների պատրաստումն ու վերապատրաստումը: | Մոդելների ներդրման ժամանակ նախատեսվում է դաստիարակների (համայնքի այն ներկայացուցիչները, ովքեր կաշխատեն որպես դաստիարակներ) վերապատրաստումներ՝ օրենքով չարգելված միջոցներով: | |
6 | Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 08.11.2018 10:44:08 | Նախադպրոցական կրթության կազմակերպումը կարգավորվում է Նախադպրոցական կրթության մասին ՀՀ Օրենքով, որում սահմանված է միայն «նախադպրոցական ուսումնական հաստատություն» հասկացությունը (հոդված 2) և չկա սահմանված «նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդել» հասկացությունը: Ծրագրում առաջարկվող բոլոր մոդելները անհրաժեշտ է որպես նախադպրոցական կրթության կազմակերպման առանձին տեսակ սահմանել Նախադպրոցական կրթության մասին ՀՀ Օրենքում: Հետևաբար, առաջարկում ենք նախքան նախարարի կամ կառավարության որոշմամբ այլընտրանքային մոդելների և դրանց տեսակների հաստատումը կատարել լրացումներ Նախադպրոցական կրթության մասին ՀՀ Օրենքում և սահմանել «նախադպրոցական կրթության այլընտրանքային մոդել» հասկացությունը: | ||
7 | Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 08.11.2018 10:44:22 | Նախադպրոցական կրթության ծառայությունների իրականացումը հնարավոր է միայն համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում, որի ստացման համար անհրաժեշտ է որոշակի ընթացակարգերի պահպանում: Սակայն, ներկայացված ծրագրում հստակ չէ, թե ինչ կարգով են լիցենզավորվելու առաջարկվող մոդելները և արդյոք դրանց լիցենզավորման համար նախատեսված է որևէ հատուկ ընթացակարգ: Առաջարկում ենք Լիցենզավորման մասին ՀՀ օրենքում և հարակից կարգերում ևս այս առումով կատարել փոփոխություններ՝ այլընտրանքային մոդելների լիցենզավորման համար պահանջների հստակ ձևակերպման համար: | ||
8 | Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 08.11.2018 10:44:34 | Ծրագրում հստակեցված չէ, թե արդյոք առաջարկվող մոդելները գործելու են նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան, թե դրանց բովանդակային մասը ևս լինելու է այլընտրանքային: Նախագծում բացակայում է մոդելներից յուրաքանչյուրի բովանդակության մանրամասն նկարագրությունը: Առաջարկում ենք ծրագրի հետ միաժամանակ ներկայացնել նաև նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչում իրականացվելիք համապատասխան լրացումները, որոնցով կսահմանվեն մոդելների և տարբերակների ծրագրային բովանդակությունները: | ||
9 | Բաց Հասարակության Հիմնադրամներ Հայաստան 08.11.2018 10:45:13 | Մոդել 1-ի 1-ին և 2-րդ տարբերակների բովանդակային տարբերությունը հստակ չէ: Տարբերակ 1-ի դեպքում անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյո՞ք այն համայնքահեն է, թե տնահեն, նախատեսված է երեխաների փո՞քր, միջի՞ն, թե մե՞ծ քանակ ունեցող համայնքների համար: Միևնուն ժամանակ, նախագծի ներածական մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե նախագծի համատեքստում որն է համարվում շատ փոքր, փոքր, միջին և մեծ թվաքանակ: Հաշվի առնելով տարբերակ 1-ի և 2-ի ժամային տևողության գրեթե նույնականությունը, ինչպես նաև տարբերակ 1-ի բովանդակային առանձնահատկությունների բացակայությունը, առաջարկում ենք հանել Տարբերակ 1-ը մոդել 1-ի ցանկից: |