Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Մարինա Գալստյան 01.11.2018 14:09:58 ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում 2013թ. գործում է նաև Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը: Ինստիտուտը փաստարկված երիտասարդական քաղաքականությանն աջակցող և երաշխավորող կառույց է, ինչի ստեղծման համար 5 տարիների ընթացքում ներդրվել են ռեսուրսներ ինչպես պետական, այնպես էլ միջազգային աղբյուրներից։ Ինստիտուտը ստեղծվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ Ինստիտուտը իրականացրել է մի շարք հետազոտություններ, որոնք հիմք են հանդիսացել երիտասարդական քաղաքականության մշակման համար, Ինստիտուտի անձնակազմը անցել է կարողությունների զարգացման երկարատև ճանապարհ, Ինստիտուտն ունի հասարակական և պետական ոլորտի ներկայացուցիչներից կազմված Խորհուրդ, Ինստիտուտը ձևավորել է տեղական և միջազգային կառույցների հետ համագործակցային ակտիվ ցանց: Փաստարկված, գիտելիքի վրա հիմնված երիտասարդական քաղաքականության կարևորությունը անհրաժեշտ է կառավարությանը հասկանալու համար, թե որոնք են պետական քաղաքականության ձեռքբերումները և բացերը, ինչպես նաև ունենալ օբյեկտիվ հիմք, փաստեր՝ հաշվետու լինելու հանրության լայն շերտերին, մասնավորապես երիտասարդներին: Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը կողմ է պետական կառույցների օպտիմալացման քաղաքականությանը: Համաձայն Ինստիտուտի կողմից իրականացված գնահատման՝ երիտասարդական ոլորտը կարիք ունի միջգերատեսչական ակտիվ և համակողմանի համագործակցության, ինչին ուղղված նոր կառավարության քայլերը ողջունելի են, քանի որ դա ևս հանդիսանում է պետական ռեսուրսների օպտիմալացում: Սակայն Ինստիտուտի լուծարումը պետական կառույցների օպտիմալացման շրջանակներում կվտանգի Հայաստանում փաստարկված երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացը: Մինչ Ինստիտուտի լուծարումը կարիք կա նախ և առաջ խորությամբ ուսումնասիրելու և հասկանալու Ինստիտուտի գործունեությունը՝ Հայաստանում փաստարկված երիտասարդական քաղաքականության համատեքստում, ինչպես նաև մշակել Հայաստանում փաստերի և գիտելիքի վրա հիմնված պետական քաղաքականության զարգացման նոր այլընտրանքային մոտեցումներ, ինչում Ինստիտուտը իր նախկին փորձով կարող է և պատրաստ է կիսվել: Առաջարկում ենք` • Պետական ռեսուրսների օպտիմալացման նպատակով պետական կառույցների լուծարմանն ուղղված քայլերում հատուկ ուշադրություն դարձնել փաստարկված պետական քաղաքականության կայուն գործող մեխանիզմներին, և լուծարելու որոշումը կայացնել հանրային քննարկման սկզբունքով` երիտասարդների ակտիվ մասնակցությամբ՝ ընդ որում ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի: Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը պատրաստ է ներդնել իր ջանքերը, կազմակերպել հարթակներ հանրային քննարկումների համար: • Առաջարկում ենք իրականացնել հետազոտություն՝ ուղղված երիտասարդների այսօրվա կարիքների խորքային ուսումնասիրությանը, ինչին Ինստիտուտը կարող է և պատրաստ է աջակցել: • Առաջարկում ենք զարգացնել փաստարկված երիտասարդական քաղաքականության մեխանիզմները, ինչպես նաև ներդնել նոր և այլընտրանքային մոտեցումներ, ինչին ևս Ինստիտուտը կարող է ակտիվորեն ներգրավվել, հատկապես որ վերջին 5 տարիներին Ինստիտուտը հանդիսացել է միակ հետազոտական կենտրոնը՝ մասնագիտացված երիտասարդների հարցերի ուսումնասիրմամբ: Ընդունվել է ի գիտություն:
2 Հասմիկ Այվազյան 02.11.2018 14:00:22 Կարծում եմ շատ սխալ քայլ է ՊՈԱԿ֊ի լուծարումը, քանի որ այդ կազմակերպության իրականացրած ծրագրերն ստիպում էին, որ երիտասարդների խնդիրները առավելագույնս վեր հանվեն և գտնվեն ուշադրության կենտրոնում։ Ծրագրերի գնահատման համակարգը թույլ էր տալիս հնարավորինս անաչառ գնահատում կատարել։ ընդունվել է ի գիտություն
3 Տիգրան Օհանյան 02.11.2018 14:43:17 Ծրագրեր էյ էմ փակել պոակը փակել։ մի հատ ուղեղ ունեցող կա կառավարությունում ընդունվել է ի գիտություն
4 Հերմինե Կարապետյան 06.11.2018 16:32:16 ՊՈԱԿ-ի կազմում գործում է կառույց՝ Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտ, որը փաստարկված երիտասարդական քաղաքականության երաշխիքն է, այժմ և հետագայում: Տեքստում այդ մասին ոչինչ նշված չէ: Ինչու՞ : Բացի այդ լուծարման վերջնական որոշումը պետք է կայացնել մասնակցային սկզբունքով, որը պետք է ներգրավի բոլոր շահագրգիռ կողմերին քաղաքականության բոլոր փուլերում, ստեղծումից և իրականացումից մինչև գնահատում: Շահառուներ են երիտասարդական կազմակերպությունները, երիտասարդները և բոլոր այլ կազմակերպությունները, ինչպես նաև այն անձինք, ովքեր ազդեցություն են ունենում և/կամ ազդում են քաղաքականության վրա: Սա երիտասարդական քաղաքականության որակի ֆիքսված չափանիշ է: Պետք է լինեն թափանցիկության մեխանիզմներ, որպեսզի ապահովվի քաղաքականության մշակման, իրականացման և գնահատման փուլերում երիտասարդների մասնակցություն և երիտասարդական քաղաքականության հադեպ հանրային վստահությունը: Ընդունվել է ի գիտություն