«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ կետի «ե» ենթակետից հետո լրացնել «զ» և «է» ենթակետեր նոր խմբագրությամբ․
«զ) Առաջին, երկրորդ և երրորդ դասի ռադիոակտիվ նյութերի համար՝ ֆիզիկական պաշտպանության և վթարային հակազդման պլանները։ Պլանների ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը։
է) սույն կետի «զ» ենթակետում նշված փաստաթղթի փորձաքննության մասին եզրակացությունը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
19.10.2018 - 13.11.2018
-
Type
Decision
-
Area
Nuclear safety
-
Ministry
Nuclear Safety Regulatory Committee
Views 9033
Print