Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ 01.11.2018 12:47:29 <<ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ե.ԵՍՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1. 2018թ. փետրվարի 09-ին ընդունված և 2018թ. ապրիլի 09-ին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը /այսուհետև՝ օրենսգիրք/ իր բնույթով առաջընթաց էր քաղաքացիական դատավարության կարգով գործերի քննման կարգի, պայմանների և ժամկետների առումով: Սակայն, նրա ընդունումից և պրակտիկ կիրառումից պարզվեց, որ օրենսգրքում առկա են որոշակի տեխնիկական վրիպակներ, ինչպես նաև պրակտիկ կիրառման ընթացքում ի հայտ եկան խնդիրներ, որոնց վերաբերյալ առաջարկում եմ կատարել համապատասխան ուղղումներ և փոփոխություններ: Այսպես. 1. Օրենսգրքի 41-րդ գլուխը կարգավորում է գործերի քննությունը պարզեցված վարույթի կարգով: Նշված ինստիտուտը նորամուծություն է և առաջընթաց, առանց դատական նիստերի, արագ և պարզեցված կարգով գործերը քննելու համար: Սակայն, օրենսգրքի պրակտիկ կիրառման ընթացքում առաջացան որոշակի հարցեր, որոնք խնդիր առաջացրեցին սահմանված կարգով և ժամկետներում նմանատիպ կարգով գործերի քննությանը: Դեռևս օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ առաջարկել էի պարզեցված վարույթի տարբերակ, որը համադրելով արդեն իսկ ընդունված՝ գործող օրենսգրքի նորմերին, այժմ կրկին առաջարկում եմ պարզեցված վարույթի հետևյալ ընթացակարգը: Այն է՝ դատարանը սույն օրենսգրքի 125-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելիս, եթե առկա են պարզեցված վարույթ կիրառելու հիմքերը, նշում է, որ դատարանը կիրառում է պարզեցված վարույթի նորմերը և նշանակի դատական ակտի հրապարակման ժամանակ և վայր, վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու օրվանից 40-օրյա ժամկետում: Այդ ընթացքում, դատավարության մասնակիցներին ուղարկում է որոշումը՝ նրանց պարզաբանում սույն օրենսգրքի 298-299-րդ հոդվածներով սահմանված դատավարական գործողությունների կատարման կարգը և պայմանները: Եթե առկա կլինեն պարզեցված վարույթը դադարեցնելու հիմքեր, ապա ոչ ուշ քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում պարզեցված վարույթը դադարեցնելու և գործն ընդհանուր հայցային վարույթի կամ արագացված դատաքննության կարգով քննելու մասին: Ներկայացված նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ, որոնք որոշակի չափով համահունչ են գործող պրակտիկային և իմ կողմից ներկայացված առաջարկություններին: Սակայն 297-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետում նշված պարզեցված վարույթի կարգով գործը չքննելու պահանջներից, ի թիվս այլ հանգամանքների նշված է նաև <<ապացույց պահանջելու>> դատավարական գործողությունը: Նույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասը արդեն իսկ սահմանում է, որ ապացույցները ինչ ժամկետում և կարգով պետք է ներկայացվեն, հետևաբար <<ապացույց պահանջելու>> դատավարական գործողությունը չպետք է ներառել պարզեցված վարույթը բացառող հանգամանքների մեջ և առաջարկում եմ օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասից՝ <<փորձաքննություն նշանակելու>> բառերից հետո հանել <<ապացույց պահանջելու>> բառերը: 2. Օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսում է պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի եզրափակիչ ակտի կայացման ժամկետ՝ չորս ամսվա ընթացքում: Իմ կարծիքով այդ ժամկետը շատ է, նախկինում ես առաջարկել էի 40-օրյա ժամկետ, այժմ գտնում եմ, որ առավելագույնը պետք է սահմանվի երկամսյա ժամկետ: Սակայն այս ժամկետները սահմանելիս պետք է նշել բացառություն, եթե կիրառվել է հայցի ապահովման միջոց: Քանի որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքում, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի օրինակը և կից փաստաթղթերըպատասխանողին ուղարկվում է հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո, իսկ կատարողական վարույթի ավարտը ավելի երկար ժամանակ է պահանջում, քան օրենքով սահմանվող վերը նշված ժամկետները: Այս առումով անհրաժեշտ է սահմանել, որ հայցի ապահովում բավարարելու դեպքում կարող է եզրափակիչ դատական ակտը հրապարակվել ավելի ուշ ժամկետում կամ սահմանել, որ այդ ժամկետի հաշվարկը պետք է սկսվի պատասխանողին ուղարկելու օրվանից: 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածը սահմանում է պարզեցված վարույթը դադարեցնելու հիմքերը և կարգը, ըստ որի անցում է կատարվում միայն ընդհանուր հայցային վարույթին՝ հրավիրվում է նախնական դատական նիստին: Առաջարկում եմ ավելացնել 2-րդ կետ, որով սահմանել կարգ, որ 42-րդ գլխի՝ 303-րդ հոդվածով սահմանված արագացված դատաքննության կիրառման հիմքերի առկայության դեպքում դադարեցնել պարզեցված վարույթը և որոշում կայացնել արագացված դատաքննություն կիրառելու մասին: 4. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ <<պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճիռը չի պարունակում պատճառաբանական մաս>>: Այս առումով գտնում եմ, որ, եթե պատճառաբանական մաս ահրաժեշտ չէ, չկա որևէ անհրաժեշտություն նաև վճռի նկարագրական մասը շարադրելուն, քանի որ պատճառաբանության հիմք հանդիսացող՝ հայցվորի, պատասխանողի և դատավարության մյուս մասնակիցները դիրքորոշումների հակիրճ բովանդակությունը որևէ ձևով պարտադիր պայման չի դառնալու: Հետևաբար առաջարկում եմ պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացվող վճռում նշել միայն վճռի ներածական մասը /192 հոդվածի 2-րդ մաս/, եզրափակիչ մասը /192 հոդվածի 5-րդ մաս/ և առավելագույնը վճռի նկարագրական մասի՝ գործի դատավարական նախապատմությունը /192 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ/: 5. Բացի այդ, նախագծում հստակ չի ձևակերպված 302-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հետևյալ միտքը՝ <<և կայացված վճիռն անբարենպաստ է գործին մասնակցող այդ անձի համար>>: Մինչև գործով վերջնական եզրափակիչ դատական ակտի կայացումը ոչ դատավարության մասնակիցները, ոչ էլ դատարանը չի կարող կանխատեսել, թե ում վերաբերյալ <<անբարենպաստ>> վճիռ կկայացնի: Հետևաբար առաջարկում եմ այդ միտքն ընդհանրապես հանել: Ինչ վերաբերում է այդ հոդվածի 2-րդ մասում նշված այն հանգամանքին, որ երբ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ հրապարակելը գործին մասնակցող անձը ներկայացել է վճիռը պատճառաբանելու վերաբերյալ դիմում, ապա այս միտքը ևս իմպերատիվ չպետք է նշել, քանի որ բոլոր գործերով հայցվորները կարող են միջնորդել պատճառաբանված վճիռ կայացնել՝ հաշվի առնելով, որ չպատճառաբանված վճիռը նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն բողոքարկման ենթակա չէ: Այս առումով առաջարկում եմ պարզեցված վարույթի կարգով կայացված բոլոր դատական ակտերի դեմ թողնել բողոքարկման իրավունք, կամ սահմանել, որ վճիռը կայացնելուց հետո, եռօրյա ժամկետում պատճառաբանված վճիռ ստանալու մասին միջնորդություն չներկայացնելու դեպքում վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում: Վերը նշված խնդիրները կարգավորելու համար, գտնում եմ, որ պետք է չպատճառաբանված վճռի կայացման պայմաններում կողմին տալ հնարավորություն՝ վճիռը կայացնելուց հետո եռօրյա ժամկետում դիմելու պատճառաբանված վճիռ ստանալու միջնորդությամբ, իսկ այդ միջնորդությունը ստանալուց հետո, դատարանի վրա դնել պարտականություն յոթ օրվա ընթացքում տալ պատճառաբանված վճիռ: 1.Ընդունվել է մասնակի: 2.Չի ընդունվել: 3.Չի ընդունվել: 4.Չի ընդունվել: 5.Ընդունվել է ի գիտություն: 1. Նախագծի 297-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է դատարանի կողմից ապացույց պահանջելու դատավարական գործողությանը, մինչդեռ 299-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը գործին մասնակցող անձանց իրենց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու հնարավորություն է նախատեսում: Այդուհանդերձ, շփոթ չառաջանալու համար Նախագծում կատարվել են համապատասխան հստակեցումներ: 2. Առաջարկվող ժամկետը հաշվարկելիս հիմք է ընդունվում այս վարույթի ընթացքում կատարվող գործողությունների համար ողջամտորեն պահանջվող ժամկետները: Միաժամանակ, խոսքը առավելագույն ժամկետի մասին է, որը չի բացառում հնարավորության դեպքում կոնկրետ գործը առավել սեղմ ժամկետում քննելը: Ավելին սեղմ ժամկետներում գործը քննելը բխում է դատավորի վարքագծի կանոններից, այն է՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը: 3.Պարզեցված վարույթը և արագացված դատաքննությունը իրարից տարբերվող վարույթներ են, որոնք չեն ենթադրում դադարեցում և այլ վարույթի անցում: Այլ հարց է, երբ գործը հայցային վարույթի կարգով քննելիս դատարանը որոշում է դրանցից որևէ մեկը կիրառելու հարցը: Բացի այդ, եթե առաջարկի նպատակը պարզեցված վարույթից արագացված վարույթի անցնելու պահից դատական ակտի 15-օրյա ժամկետում հրապարակումն ապահովելն է, ապա պարզեցված վարույթի կարգով գործը քննելու դեպքում դատարանը ևս կարող է փոփոխել վճռի հրապարակման համար սահմանված ժամկետը և դատական ակտը հրապարակել հնարավորինս սեղմ ժամկետում: 4. Վճռի նկարագրական մասի անհրաժեշտությունը պահպանելը նպատակ է հետապնդում լուծել հետագայում ներկայացվող հայցերի նույնականացման խնդիրները: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկություններից շատերը չեն կարող ներառվել պարզեցված վարույթի արդյունքում կայացվող վճռում: 5. Նախագծի համապատասխան դրույթը շարադրվել է այլ խմբագրությամբ, որի պարագայում նշված առաջարկը քննարկելու անհրաժեշտությունը բացակայում է: