«Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման, վերագրանցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նաև մերժման, ուժը կորցրած ճանաչելու, կասեցման, հետգրանցումային փոփոխությունների իրականացման և մասնագիտական դիտարկման, այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԵՏԳՐԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՐԺՄԱՆ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման, վերագրանցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նաև մերժման, ուժը կորցրած ճանաչելու, կասեցման, հետգրանցումային փոփոխությունների իրականացման և մասնագիտական դիտարկման, այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին կարգը» որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան,:
Միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման գործընթացը չի համապատասխանում Մաքսային Միության անդամ երկրների կողմից սահմանված անասնաբուժական դեղամիջոցների գրանցման պահանջներին, հետևաբար նախագծի ընդունումը բխում է ներկայումս շրջանառության մեջ դրված «ԵԱՏՄ-ի մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման և շրջանառության կանոնակարգման» վերաբերյալ Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի նախագծով նախատեսվող պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությունից։
- Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում` անասնաբուժության բնագավառում օգտագործվող պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման կարգը և դրանց պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 1335-Ն որոշումը կարգավորվում է «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին և «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետին համապատասխան:
Սույն որոշման ընդունումն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման ընթացակարգերի սահմանմանը՝ անասնաբուժական դեղամիջոցների որակի, արդյունավետության ու անվտանգության գիտականորեն հիմնավորված չափանիշների, ռիսկ/օգուտ հարաբերակցության, տեղեկատվության հավաստիության փորձագիտական հետազոտությունների արդյունքների հիման վրա:
Միաժամանակ, անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման ներկայիս գործընթացի վերանայումը և համապատասխանեցումը շրջանառության մեջ դրված «ԵԱՏՄ-ի մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման և շրջանառության կանոնակարգման» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի նախագծով նախատեսվող պահանջներին, որը պայամանավորված է անասնաբուժական դեղամիջոցների որակի, ռիսկ/օգուտ հարաբերակցության արդյունքների հիմնավորման, ինչպես նաև արդյունավետության ու անվտանգության գործընթացի թափանցիկության բարձրացման անհրաժեշտությամբ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է հստակեցնել անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման պարզեցված և ընդհանուր ընթացակարգերը, ինչպես նաև մերժման, ուժը կորցրած ճանաչելու, կասեցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով իրականացվող փորձաքննության, անասնաբուժական դեղամիջոցներին վերաբերող այն փոփոխությունների ցանկը, որի դեպքում նոր գրանցում չի պահանջվում և կատարվում է դեղամիջոցի գրանցման հավաստագրի վերաձևակերպում և մասնագիտական դիտարկման, այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման ճանաչման կարգը:
Նախագծի ընդունման դեպքում կսահմանվեն գրանցման նպատակով փաստաթղթերի ներկայացման նոր ձևաչափ, հայտի ձև, որակի, նախակլինիկական հետազոտությունների, կլինիկական փորձարկումների, լաբորատոր փորձաքննության եզրակացության և մասնագիտական դիտարկումների հաշվետվությունների և փորձագիտական եզրակացությունների ձևերը:
Նախագծի ընդունումը կապված է նաև պետական գրանցման ընթացակարգում փորձաքննությունների վարձի չափերի վերանայման հետ, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել գնահատել և հիմնավորել նոր սահմանվող վարձավճարի չափերը:
Առաջարկվող ընթացակարգերի դրույթները տեղայնացվել և համապատասխանեցվել են «ԵԱՏՄ-ի մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների գրանցման և շրջանառության կանոնակարգման» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի նախագծով նախատեսվող պահանջների հետ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ԳՆ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կայուն իրավական հիմքեր՝ պետական գրանցման պարզեցված և ընդհանուր ընթացակարգերը կանոնակարգելու, գրանցվող անասնաբուժական դեղամիջոցի որակը, արդյունավետությունը և անվտանգությունը երաշխավորելու, ռիսկ/օգուտ հարաբերակցության, տեղեկատվության հավաստիության փորձագիտական հետազոտությունների արդյունքների, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում անասնաբուժական դեղամիջոցի գրանցման գործընթացը մեկնարկելու նպատակով:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԵՏԳՐԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՐԺՄԱՆ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԳՐԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման, վերագրանցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նաև մերժման, ուժը կորցրած ճանաչելու, կասեցման և մասնագիտական դիտարկման, այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետությունում կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետությունում կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական նվազեցում կամ ավելացում չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ՝ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՇԻՃՈՒԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ, ՀԵՏԳՐԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԵՐԺՄԱՆ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԿԱՍԵՑՄԱՆ, ՀԵՏԳՐԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների պետական գրանցման, վերագրանցման, հետգրանցումային փոփոխությունների նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նաև մերժման, ուժը կորցրած ճանաչելու, կասեցման, հետգրանցումային փոփոխությունների իրականացման և մասնագիտական դիտարկման, այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետությունում կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Discussed
15.10.2018 - 30.10.2018
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 7775
Print