«ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ ___________ 2018 թվականի N _________
ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
___________ ______
№ _________ որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ԱՂԵՏՆԵՐԻ ՎԱՂ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
- ՆԱԽԱԲԱՆ
- Սույն հայեցակարգի նպատակն է հիմնավորել Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ ՀՀ) աղետների վաղ ազդարարման համակարգի (այսուհետ՝ ԱՎԱՀ) ձևավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նմանատիպ համակարգերի կառուցման ժամանակակից միտումները, տվյալ համակարգի առջև դրվող խնդիրների սահմանումը, համակարգի կառուցվածքի և գործունեության ռեժիմների, ինչպես նաև համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունների և նրանց իրականացման կարգի որոշումը:
- Սույն հայեցակարգը նախատեսված է շահագրգիռ պետական կառավարման մարմինների ղեկավարների և համապատասխան մասնագետների համար:
- Հայեցակարգի մշակման ընթացքում օգտագործվել են հետևյալ իրավական ակտերը՝
- «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը.
- «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը.
- «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի 6 ապրիլի N 346 – Ն որոշումը.
- ՀՀ կառավարության 2017 թ. ապրիլի 6-ի նիստի N 14 արձանագրային որոշումը:
- ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
- ՀՀ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- ՀՀ տարածքը կազմում է 29,743 կմ2:
- ՀՀ տարածքը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելյան հատվածում՝ զբաղեցնելով վերջինիս մոտ 10%-ը, Կուր-Արաքսյան լեռնային միջագետքի մեծ մասը՝ տարածված Կովկասյան պարանոցի հարավում:
- ՀՀ տարածքը գտնվում է հյուսիսային լայնության 38050/-41018/ և արևելյան երկայնության 43027/-46037/ միջև: Հայաստանի տարածքը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ունի մոտ 400 կմ ձգվածություն, իսկ առավելագույն լայնությունն արևմուտքից արևելք կազմում է 200 կմ, հարավ-արևելքում այն առաջացնում է մի ելուստ (Զանգեզուրը), որի ամենանեղ մասի լայնությունը կազմում է 26 կմ:
- ՀՀ պետական սահմանի երկարությունը կազմում է մոտ 1479 կմ: Հյուսիսից այն սահմանակից է Վրաստանին, հյուսիս-արևելքից, արևելքից և հարավ-արևմուտքից՝ Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, արևմուտքից՝ Թուրքիային:
- ՀՀ–ն լեռնային երկիր է: Տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1850մ: Համեմատաբար հարթ մակերևույթ ունեցող տարածությունները կազմում են ՀՀ տարածքի 20%-ը միայն, մինչդեռ զառիթափ լանջերը և դարափուլերը՝ ավելի քան 40%-ը:
- Հայաստանի կլիման բնութագրվում է խիստ բազմազանությամբ, ինչը պայմանավորված է բարդ ռելիեֆով: Հանրապետության տարածքում առկա են կլիմայի բոլոր տարատեսակները չոր մերձարևադարձայինից մինչև ցուրտ բարձր լեռնային:
- ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
- ՀՀ բնակչության 91%-ը բնակվում է հնարավոր տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների խոցող գործոնների ազդեցության գոտիներում:
- ՀՀ վարչատարածքային բաժանման հիմք է հանդիսանում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները, որոնց համաձայն ՀՀ տարածքը բաժանվում է 10 մարզերի և Երևան քաղաքի (իր 12 վարչական շրջաններով): Մայրաքաղաքը Երևանն է՝8 հազար մարդ բնակչությամբ:
- Խոշոր քաղաքներն են՝ Գյումրի (բնակչությունը0 հազար մարդ), Վանաձոր (բնակչությունը 80.7 հազար մարդ), Հրազդան (բնակչությունը 40.8 հազար մարդ), Վաղարշապատ (բնակչությունը 46.6 հազար մարդ), Կապան (բնակչությունը 42.6 հազար մարդ): Տվյալները տրված են 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ:
- 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը ընթացիկ հաշվառմամբ կազմել է 1 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը` 1901.4 հազ. մարդ, իսկ գյուղականը` 1084.7 հազ. մարդ:
- ՀՀ բնակչության և տարածքների համար առավելագույն վտանգ են ներկայացնում քիմիական, հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում, հիդրոտեխնիկական կառույցներում (ջրամբարներ, պոչամբարներ) և Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում հնարավոր ուժեղ երկրաշարժի և սողանքի առաջացման հետևանքով արտակարգ իրավիճակների առաջացումը:
- Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի հաuտատելու մաuին» N919-Ն և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարների պլան) հաստատելու մասին» N 2328 -Ն որոշումների՝
- ՀՀ տարածքում ուժեղ երկրաշարժի դեպքում (Գառնի` φ= 40°06΄, λ=44°48΄, M=7.0, H=15 կմ (10-11 բալ) տվյալների հաշվարկով)՝ բնակավայրերի տարածքները կենթարկվեն տարբեր ուժգնության ցնցումների:
Հնարավոր ուժեղ երկրաշարժի հետևանքով, որպես երկրորդային սեյսմիկ վտանգի օբյեկտներ, կարող են վթարվել ՀՀ Արարատի, ՀՀ Կոտայքի, ՀՀ Գեղարքունիքի, ՀՀ Լոռու մարզերի և Երևան քաղաքի հիդրոտեխնիկական կառույցների պատվարները և քիմիական վտանգավոր օբյեկտները:
Երկրաշարժի հետևանքով հնարավոր են բազմաթիվ երկրորդային վտանգավոր երևույթներ՝ փլուզումների, սողանքների, սելավների տեսքով, որոնք իրե
-
Discussed
04.10.2018 - 19.10.2018
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 10228
Print