Under development
«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 726-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի «1-ին բաժնի 1-ին նպատակի պահանջների և պայմանավորված է ոլորտի օրենսդրության և առկա մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությամբ: Նախագիծը նպատակաուղղված է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և հանձնարարականների կատարմանը, մասնավորապես, ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը, և գործող համակարգի արդյունավետության բարձրացմանը: Միևնույն ժամանակ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունն առաջացել է օրենքի կիրարկման ընթացքում արձանագրված և շտկման կարիք ունեցող որոշակի թյուրըմբռնումները, անճշտությունները և հակասությունները, ինչպես նաև այլ օրենքներում կատարված փոփոխությունների արդյունքում առաջացած անհամապատասխանությունները վերացնելու համար:
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկված փոփոխություններն ու լրացումները առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին: Փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում օրենսդրության կատարելագործմանը, այլև կբարձրացնեն հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների կիրառման արդյունավետությունը, կսահմանեն համագործակցության հստակ շրջանակ՝ զոհերի, այդ թվում երեխա զոհերի հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանությանն ուղղված միջոցառումներն արագ և արդյունավետ կազմակերպելու համար:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կողմից:
4. Ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունումը հիմք կստեղծի թրաֆիքինգի դեմ պայքարում համագործակցության նոր հարաբերությունների ձևավորման, համագործակցության շրջանակի ընդլայնմանն ու աջակցության բարելավման, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման գորընթացը սահմանելու համար: Արդյունքում կներդրվեն նոր մեխանիզմներ և կկատարելագործվեն ընթացակարգերը, կհստակեցվեն փոխգործակցության հետ կապված ժամկետները, կստեղծվեն գործակցային նոր հնարավորություններ, կամրապնդվի միջգերատեսչական և բազմամասնագիտական համագործակցությունը:
Նախագծում առաջարկված փոփոխությունները կվերացնեն օրենքի կիրարկման հետ կապված տարընկալումները, կհստակեցնեն աջակցության տրամադրման պայմանները, իսկ առանձին դեպքերում նաև աջակցության տեսակների տրամադրման հաջորդականությունը: Կստեղծվեն երեխաների ուղղորդման մեխանիզմներ:
-
Discussed
04.10.2018 - 19.10.2018
-
Type
Law
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 10716
Print