Under development
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
4 - Agree
-
0 - Disagree
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտություն |
|
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներից: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: 2018/2019 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում մնացին թափուր տեղեր, որի պատճառով շատ բուհերը վերանայել են մասնագիտությունների ցանկը և 2019/2020 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում: Երևանի պետական համալսարանը նոր կրթական ծրագրերով (օտար լեզուներ և հաղորդակցություն, կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն) ընդունելություն իրականացնելու առաջարկ է ներկայացրել: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն |
|
Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկի հստակեցում, կանոնակարգում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական բուհերի դիմորդների համար ապահովել միևնույն պայմանները: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք |
|
ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Դիմորդներին լիարժեք տեղեկատվության տրամադրում ՀՀ բուհերի մասնագիտութունների և ընդունելության քննությունների վերաբերյալ: |
-
Discussed
04.10.2018 - 20.10.2018
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 11198
Print