Under development
«Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՆՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ազգային ժողովի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունվել է «Հանրագրերի մասին» ՀՕ-15-Ն օրենքը, որի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ հրապարակային հանրագրերը ներկայացնելու ձևաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նույն օրենքի անցումային դրույթներում (18-րդ հոդվածի 1-ին մաս) սահմանվել է, որ օրենքի 12-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան 2018 թվականի փետրվարի 26-ին ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» և «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» վարչապետի թիվ 176-Ա որոշումը: Որոշմամբ հաստատված հավելված 2-րդի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Վերոշարադրյալը վկայում է «Հրապարակային հանրագրեր ներկայացնելու ձևաթուղթը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
- 2. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հրապարակային հանրագրեր ներկայացնելու՝ օրենքով նախատեսված հնարավորության իրացումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
-
Discussed
28.09.2018 - 13.10.2018
-
Type
Decision
-
Area
Justice, Healthcare, Security, Agriculture, Education and science, State revenue, Nature protection, Aviation, Urban planning, International relations, Job and employment, Social welfare, Energy and natural resources, Sport and youth, Cultural, Economy, Nuclear safety, Transport, Financial, Territorial administration and development, Economical, Emergency situations, Diaspora, State property management, Cadastre, Fight against corruption, European Court of Human Rights, Probation, Penitentiary, Legal assistance, Compulsory enforcement of judicial acts, Criminal legislation, Civil and commercial legislation, Constitutional and administrative legislation, Bankruptcy, Electronic justice, Notarial, Civil acts registration, Criminal procedure, Civil procedure, Mediation, Juvenile justice, Preservation and use of movable cultural heritage, Historical and cultural heritage protection, Intangible cultural heritage protection, Contemporary art, State property privatization, State property alienation, Property trust management, State property accounting, State property contribution and dedication, Lease of state property, Use and maintenance of state property, Sports tourism, Sports medicine and anti-doping service, Outpatient medical care and service, Hospital medical care and service, Public healthcare, Maternal and child health protection, Electronic health, Protection of public order, ensuring public security and the community policing, Fight against trafficking and illegal durg trade, Combating domestic violence and protection of minor's rights, Road traffic safety, Use of atomic energy, Energy (electricity, heat supply, gas supply systems), Water economy, Telecommunication(electronic communication), Postal service, Public service, Consumer, Provision of freedom of information
-
Ministry
Ministry of Justice
Views 7247
Print