Add to favourites

Under development

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվում (վարձու աշխատող չէ), չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, չի զբաղեցնում նոտարի պաշտոն, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ չի ստանում:»: 

 Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պետական պաշտոն զբաղեցրած անձի` սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատող լինելու), ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու դեպքերում` այդ հանգամանքներն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»: 

 Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը չի տարածվում սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող այն անձանց վրա, որոնք 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կատարում են գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք: Այդ անձանց` սույն օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու դեպքում:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

  • Discussed

    15.03.2017 - 30.03.2017

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

15.03.2017 14:46

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8882

Print