ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1924-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծի մշակումը պայմանավորված է հետևյալով. 1․2018թ. մարտի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՕ-253-Ն ՀՀ օրենքը: Սույն օրենքը սահմանում է կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը։ ՀՕ-253-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանվել են ՀՀ Կառավարության կառուցվածքում ընդգրկված նախարարությունները, արդյունքում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան: 2․Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման համար «www.e-gov.am» միասնական էլեկտրոնային համակարգում կատարված որոշակի տեխնիկական փոփոխություններով: 3․Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննության ընթացակարգը թափանցիկ և օբյեկտիվ դարձնելու նպատակով: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
2018 թվականի մարտի 23-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՕ-253-Ն ՀՀ օրենքը, որը սահմանում է կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը: Նոր կառավարության կառուցվածքում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, արդյունքում` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարութան: Նշված փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1924-Ն որոշման մեջ՝ համապատասխանաբար «էկոնոմիկայի» բառը փոխարինել «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով: Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու համար «www.e-gov.am» միասնական էլեկտրոնային համակարգում կատարված որոշակի տեխնիկական փոփոխությունների հիման վրա դիմումատուն ներկայացվող դիմումների ընդունման նախկին «Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ» բաժնի փոխարեն մուտք կգործի «Տնտեսվարող սուբյեկտների կողմից որակավորման վկայականների և հավաստագրերի համար ներկայացվող դիմումների ընդունման համակարգ» բաժին: Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննության ընթացակարգը թափանցիկ և օբյեկտիվ դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2012 թվականի մարտի 28-ի թիվ 284-Ա հրամանով ստեղծված որակավորման հանձնաժողովի առաջարկով քննական հարցերից բաղկացած թեստերը կկազմվեն անմիջապես քննությունն սկսելուց առաջ՝ հանձնաժաղովի անդամի և քննության մասնակիցներից որևէ մեկի ներկայությամբ: Նախագծի փոփոխման հիմնական նպատակն է` բարելավել հանրային ծառայությունների մատուցումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և դարձնել այն ավելի հասանելի ու հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար:
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Համապատասխան գործընթացներն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնի կողմից որակավորման վկայականների տրամադրման համար էլեկտրոնային համակարգի միջոցով վարչարարության կրճատում, անճշտությունների վերացում և քննության թափանցիկություն: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի փոփոխման նպատակը քննության իրականացման բարձր մակարդակի ապահովման, արդյունքների ճշտության և օբյեկտիվության, ինչպես նաև իրավիճակի վերահսկողությունն է: Որակավորման վկայականների տրամադրման գործընթացում քաղաքացիների համար վարչարարության բեռը նվազեցման նպատակով` պետական կառավարման լիազոր մարմնի կողմից «www.e-gov.am» միասնական էլեկտրոնային եղանակով դիմելու, որակավորման վկայականների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու, ինչպես նաև որակավորման քննության ընթացակարգը թափանցիկ և օբյեկտիվ դարձնելու հնարավորություն: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․ Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու նպատակով փաստաթղթերի ներկայացման և քննական գործընթացի դյուրինացում: |
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
- |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄՄԱՆ ԵՎ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-
Discussed
28.09.2018 - 15.10.2018
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Public discussion
15.10.2018 14:30
5 M. Mkrtchyan
Views 7061
Print