Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 562-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«......» «........................» 2018 թվականի N ...... -Ն

 

 

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2019 թվականի մարտի 31-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ՝ հիմնարկ) գործունեությունը:

2. Սահմանել, որ հիմնարկի գործառույթները շարունակելու է իրականացնել սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը՝ ծրագրերի իրականացման վարչություն՝ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման միջոցով (այսուհետ նաև՝ ստորաբաժանում):

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) մինչև 2019 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Ծրագրերի իրականացման վարչություն՝ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 743-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ.

2) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու նպատակով մինչև 2019 թվականի հունվարի 15-ը ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներին.

3) հիմնարկի գործունեության դադարեցման աշխատանքներն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնարկի գործունեության դադարեցման արդյունքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցների հաշվին.

4) մինչև 2019 թվականի մարտի 1-ը Համաշխարհային բանկի և (կամ) այլ միջազգային կազմակերպությունների հետ քննարկել վերջիններիս ֆինանսավորմամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով hիմնարկին վերապահված գործառույթների իրականացման հետ կապված հնարավոր խնդիրները՝ անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով նախաձեռնելով վարկային և դրամաշնորհային համաձայնագրերում փոփոխությունների և լրացումների կատարման գործընթացը:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով hիմնարկի գործունեության դադարեցման պահից վերջինիս ամրացված գույքն ամրացնել, իսկ դեբիտորական և կրեդիտորական պարտքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

5. 2019 թվականի մարտի 31-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 562-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ                                  

              Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    25.09.2018 - 10.10.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9250

Print