<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>
-
4 - Agree
-
1 - Disagree
Հիմնավորում
ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Մ4,Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900 – 118+300 հատվածում ընթացիկ նորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ:
Մ4,Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900 – 118+300 7.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին և գտնվում է գերմաշված վիճակում: Խուսափելով ճանապարհահատվածի հետագա քայքայումից և հաշվի առնելով, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը վերակառուցման պատճառով փակ է ավտոմեքենաների երթևեկության համար ինչի պատճառով բերնափոխադրումների մեծ մասը և մարդատար ավտոմեքենաների հոսքը դեպի հանրապետություն և դուրս կատարվում են Մ4 ավտոճանապարհով, անհրաժեշտություն է առաջացել նորոգել վերը նշված ճանապարհահատվածի ծածկ:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նշված ճանապարհի կարևորությունը զբոսաշրջության ներգրավման տեսանկյունից:
-
Discussed
20.09.2018 - 07.10.2018
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 7325
Print