-
22 - Agree
-
3 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Gagik Grigoryan 20.09.2018 18:43:49 | Առաջարկում եմ հաշտարար բառը փոխել, օրինակ՝ օմբուդսմեն բառով՝ հաշտարարության ինտիտուտին չվնասելու և այս երկու ինստիտուտների միջև շփոթ չստեղծելու նպատակով: | ||
2 | Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն 02.10.2018 16:09:27 | 1. «Ձեռնարկատիրական հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նախագծի(այուհետ՝ նախագիծ) 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «քրեական վարույթն իրականացնող մարմինների» բառերը: Գործարարի նկատմամբ անարդարացի հետապնդում կարող է իրականացվել նաև ՀՀ քրեական օրենսգրքից ելնելով: 2. Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասից պետք է հանել տարիքային և կրթական ցենզը, մնացած չափորոշիչները լիարժեք բավարար են: 3. Պետք է ամբողջությամբ փոխվեն նախագծի 12-րդ հոդվածը: 12-րդ հոդվածում հասկանալի չէ . - թե ինչու խորհուրդում պետք է ընդգրկված լինեն գործադիր իշխանության ներկայացուցիչները, որն է լինելու նրանց առաքելությունը, - թե ինչու խորհուրդում պետք է ընդգրկված լինեն միջազգային կազմակերպության ներկայացուցիչները , որն է լինելու նրանց առաքելությունը: Նախագծում հստակեցված չէ նաև այն իրավիճակը , երբ ոչ մի կամ երեքից պակաս միջազգային կազմակերպություն ցանկանան լինել խորհրդի կազմում, - թե ինչու գործարարների շահերը ներկայացնող կազմակերպություննների ներկայացուցիչներին պետք է ընտրեն գործադիր իշխանությունների և միջազգային կազմակերպությունների ներիկայացուցիչները: Այս ամենը հաշտարարի ընտրությունը և նրա աշխատանքը իշխանությունների կողմից խիստ վերահսկելի դարձնելու միտում է հիշեցնում: Կարծում ենք, որ . - խորհրդի կազմում մեծամասնություն պետք է կազմեն գործարարության շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ 9-ից առնվազն 5-ը, որոնք պետք է ընտրվեն սեփական հայտերի հիման վրա՝ ՀՀ վարչապետի կողմից: Մնացած 4-ը կարելի է բաշխել նախագծում նշված կարգով: - Խորհրդում որոշումները պետք է ընդունվեն խորհրդի անդամների կեսից ավելիի կողմ քվեարկելու դեպքում : 4. Նախագծի 23-րդ հոդվածում «10-օրյա» և 29-րդ հոդվածում ՝ «20-օրյա» ժամկետները պետք է հնարավորինս կրճատվեն: |