Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
5 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2018 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ
12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) հավելվածի 2-րդ կետում «հունիսի 1-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 1-ը)» բառերը.
2) հավելվածի 3-րդ կետում «հունիսի 10-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 20-ը)» բառերը.
3) հավելվածի 4-րդ կետում «հունիսի 15-ը» բառերից հետո լրացնել «(իսկ 2018 թվականի համար` նաև մինչև նոյեմբերի 25-ը)» բառերը.
4) հավելվածի 13-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետում սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը չի կարող ծագել քաղաքացու` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:».
5) հավելվածի ձև 3-ում նախատեսված պայմանագրի՝
ա. 2.1.2-րդ կետում «իրավունքով» բառից հետո լրացնել «՝ այն ուսումնական տարվանից սկսած, որի շրջանակներում կնքվել է սույն պայմանագիրը» բառերը.
բ. 2.2.4-րդ և 3.3-րդ կետերում «անկախ պատճառներից» բառերը հանել, իսկ «դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված դեպքերի,» բառերը:
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքված՝ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրերի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
17.09.2018 - 03.10.2018
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 8922
Print