Add to favourites

The draft has been accepted

«Սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոնյալ որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակման, փոփոխման կամ կասեց­ման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետի համաձայն, ԱԱՀ-ից ազատվում են սուբսիդիա­ների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող` ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը, եթե նշված ծրագրերն արժանացել են ՀՀ կառավարության ձևա­վորած մասնագիտական հանձնա­ժողովի դրական եզրակացությանը: Միաժամանակ, նույն կետի համաձայն, վերոնշյալ մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ հարկային օրենսգիրքը, որի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 17-րդ կետով սահմանված վերո­­նշյալ դրույթների կիրարկումն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշ­­մամբ սուբսիդիա­ները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոնյալ որակող մասնա­գի­տա­կան հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը, հանձնա­ժողովի կողմից սուբսիդիա­ների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակ­ման, փոփոխման կամ կասեց­ման կարգը ներկայումս սահմանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոն­յալ որակող մասնագիտական հանձնաժողով, սահ­մա­նել նշյալ հանձնաժողովի գործու­նեու­թյան, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիա­ների ու դրա­մաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակման, փոփոխման կամ կասեց­ման կար­գերը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան սուբսիդիաները, սուբ­վենցիաները և դրամաշնորհային ծրագրերը որպես արտոն­յալ որակող մասնագիտա­կան հանձնաժողվի կազմն է, նշյալ հանձնաժողովի գործու­նեու­թյան, ինչպես նաև հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիա­ների ու դրամաշնորհային ծրագ­րերը` որպես արտոնյալ որակման, փոփոխման կամ կասեց­ման կարգերը:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ձևավորել սուբսիդիաները, սուբվենցիաները և դրա­մաշնոր­հային ծրագրերը որպես արտոն­յալ որակող մասնագիտական հանձնաժողով, սահ­մա­նել նշյալ հանձնաժողովի գործու­նեու­թյան, ինչպես նաև հանձնաժողովի կող­մից սուբսիդիաների, սուբվենցիա­ների ու դրամաշնորհային ծրագրերը` որպես արտոնյալ որակ­ման, փոփոխման կամ կասեց­ման կարգերը:

 

  • Discussed

    14.03.2017 - 03.04.2017

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12747

Print