Add to favourites

The draft has been accepted

Հայաստանի Հանրապետության պետական և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորությունների մասով իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին

0%0%

Այսօր մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշումներով լուծարման գործընթացում գտնվող կազմակերպությունների համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում հարկային մարմինների կողմից այդ կազմակերպությունները սնանկ ճանաչելու խնդիրը:  

Հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1)-ն ենթակետը (եթե պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է) դատարանները բավարարում են հարկային մարմինների  հայցը և պարտապանին ճանաչում են սնանկ, այն դեպքում, երբ վերջինիս ակտիվների արժեքը մի քանի անգամ գերազանցում է պարտքի գումարը:

Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ կառավարության որոշումներով լուծարման գործընթացում գտնվող կազմակերպությունների լուծարման աշխատանքները կազմակերպում են միջգերատեսչական լուծարման հանձնաժողովները, որոնք ըստ էության նույն գործընթացն են իրականացնում, ինչ սնանկության վարույթում սնանկության գործով կառավարիչը: 

          Լուծարման հանձնաժողովը լուծարվող կազմակերպության պարտավորությունները մարելու նպատակով ընդունում է համապատասխան ծրագիր և ծրագրի շրջանակներում միջոցներ է ձեռնարկում պարտքերը մարելու ուղղությամբ:  

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը: Ուստի սույն նախագծով առաջարկվում է հարցը կարգավորել ՀՀ կառավարության կողմից միասնական որոշման ընդունմամբ:

 

  • Discussed

    31.01.2017 - 15.02.2017

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9836

Print