Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)
ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N408 որոշմամբ հաստատված Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի վերանայման նպատակն է՝ որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել վերջին տարիների ընթացքում <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին, սահմանել գործառնական գոտիների ցանկը և դրանց համապատասխանող կոդերը, սահմանել նաև մի շարք կառուցապատման չափորոշիչների առավելագույն կամ նվազագույն ցուցանիշները, հստակեցնել նախագծերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, համապատասխանեցնել նախագծերին ներկայացվող պահանջները ստեղծվող երկրատեղեկատվական համակարգի միասնական չափորոշիչներին:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի (այսուհետև՝ օրենք) 17-րդ հոդվածի 4-րդ մասի <<դ>> ենթակետի և 14.3 հոդվածի 17-րդ մասի համաձայն քաղաքաշինական գոտիավորման նախագիծը (նույնն է ինչ՝ գոտևորման նախագիծ) համայնքի տարածական զարգացման մանրամասն պայմանները սահմանող գործադրական (օպերատիվ) բնույթի քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որը հիմք է ծառայում քաղաքաշինական նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետա-հատակագծային առաջադրանքների տրամադրման, շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման ու շինարարության թույլտվության համար:
Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N408 որոշմամբ հաստատված կարգում արտացոլված չեն 2001 թվականից հետո գործողության մեջ դրված օրենքի մի շարք դրույթներ, որոնք առնչվում են նախագծերի համաձայնեցման և հաստատման ընթացակարգերին միջգերատեսչական հանձնաժողովի մասնակցությանը (օրենքի 14.3 հոդվածի 7-րդ և 8-րդ մասեր):
Հաշվի առնելով, որ նշված ժանակահատվածում գոտևորման նախագծերը հիմնականում մշակվել են գլխավոր հատակագծերի կազմում, իսկ 2016 թվականից հետո նաև համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմում, դրանց համաձայնեցման ու հաստատման գործընթացն իրականացվել է ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգով՝ ապահովելով վերը նշված հանձնաժողովի մասնակցությունը, այնուամենայնիվ գոտևորման նախագծերի մշակման կարգում ևս անհրաժեշտ է ներառել հանձնաժողովի հետ կապված դրույթները, ապահովելով նաև առանձին մշակվող գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման ընթացակարգերի համապատասխանությունն օրենքի պահանջներին:
Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ տարբեր նախագծային կազմակերպությունների կողմից մշակվող գոտևորման նախագծերում նույն տեսակի գործառնական գոտիներին տրվում են տարբեր անվանումներ, հապավումներ և պայմանական նշաններ: Նախագծից նախագիծ տարբերվում են նաև կառուցապատման չափորոշիչների ու թույլատրելի օգտագործման ձևերի ամփոփ աղյուսակները:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում է.
համապատասխանեցնել նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ընթացակարգը օրենքի և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման դրույթներին,
սահմանել միասնական մոտեցումներ գործառնական գոտիների անվանումների, դրանց հապավումների, կոդերի և գծագրերում պայմանական նշանների նկատմամբ,
հաստատել կառուցապատման չափորոշիչների ու թույլատրելի օգտագործման ձևերի ամփոփ աղյուսակների օրինակելի ձևերը:
սահմանել գոտիներում թույլատրելի օգտագործման (հիմնական և ոչ հիմնական՝ ուղեկցող) ձևերի ցանկը
ներառել դրույթներ, ստեղծվող երկրատեղեկատվական համակարգի միասնական պահանջներին գոտևորման նախագծերի համապատասխանության մասով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մասնակցությամբ:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվի գոտևորման նախագծերի համաձայնեցման ու հաստատման գործընթացը, նախագծերը կմշակվեն որոշակի միասնական սկզբունքներով և տեսքով, կդյուրինացվի նախագծերով սահմանվող տվյալների և պահանջների մուտքագրումը երկրատեղեկատվական համակարգ:
-
Discussed
17.09.2018 - 08.10.2018
-
Type
Decision
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 7436
Print