Հրապարակվում է «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի՝ 03.08.2018 - 18.08.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին»
Կառավարության որոշման
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորն ունի հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ պահելու և կրելու իրավունք: Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
Վերոհիշյալը վկայում է «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
«Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝
1) սահմանվել է, որ դատավորին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են Ոստիկանության կողմից,
2) ամրագրվել է, որ դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է Ոստիկանությունը,
3) նախատեսվել է, որ դատավորին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա,
4) սահմանվել է, որ դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցումը կազմակերպում է Ոստիկանությունը,
5) նախատեսվել է, որ դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները դատավորը մեկշաբաթյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնում է Ոստիկանություն,
6) ամրագրվել է պաշտոնավարման ընթացքում դատավորի՝ տրամադրված հաշվեցուցակային զենքից և պաշտպանության հատուկ միջոցներից հրաժարվելու ընթացակարգ:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
-
Discussed
14.09.2018 - 29.09.2018
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 7751
Print