Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի ԹԻՎ 624-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը սահմանելու մասին» N 624-Լ որոշման 3-րդ կետով ուժը կորցրած են ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության օրինակելի կանոնադրությունների և կառուցվածքների մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 40 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների օրինակելի կանոնադրությանը և կառուցվածքին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշումները:

Ըստ այդմ, ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 624-Լ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության իրավական հիմքը:

Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել և ընդունել ՀՀ նախարարին կից հանրային խորհրդին և վերջինիս աշխատակարգին վերաբերող իրավահարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Կառավարության որոշման սույն նախագծով սահմանվում են ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի ստեղծման նպատակները, հասարակական խորհրդի գործառույթները, հասարակական խորհրդի աշխատակարգը, ինչպես նաև սահմանվում են նախագծից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման ժամկետները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվի ՀՀ նախարարին կից ստեղծվող հասարակական խորհրդի գործունեությունը՝ նպաստելով հանրային մասնակցության և նախարարությունների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը:

 

  • Discussed

    14.09.2018 - 29.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Justice, Healthcare, Agriculture, Education and science, Job and employment, Social welfare, Sport and youth, Cultural, Economy, Transport, Financial, Territorial administration and development, Economical, Diaspora, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7783

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

16.09.2018

Առաջարկում եմ խորհրդի անդամին տրամադրել որևէ տարբերանշան կամ վկայական որը նույնականացնում է վերջինիս կարգավիճակը, օժտել նրան սահմանված մակարդակում սեփական նախաձեռնությամբ անարգել ծանոթանալ փաստաթղերի, ծրագրերի, նախագծերի և նախարարության աշխատակազմի միջոցով ստեղծել լիարժեք հնարավորություն սեփական տեսակետը արտահայտելու, ներկայացնելու համար:

Թաթուլ Ստեփանյան

16.09.2018

Առաջարկում եմ խորհրդի անդամներին որոշակի լիազորություններով օժտել, որոնց օգնությամբ նա կտարբերվի ՙՙոչ անդամներից՚՚:

Թաթուլ Ստեփանյան

16.09.2018

Առաջարկում եմ իրավական փաստաթղթերի նախագծերի ամփոփաթերթերում հատուկ բաժին հատկացնել հասարակական խորհրդի կարծիքի համար և դա լինի պարտադիր պահանջ: Իսկ ոչ իրավական կարգավիճական ունեցող փաստաթղթերի դեպքում առանձին բաժնով ներկայացնել խորհրդի դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ:

See more