Add to favourites

Under development

«ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱԳ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ԿԱԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ԿԱԳ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԻ, ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՕԳՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ..... 2018 թվականի N – Ն

  ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱԳ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ԿԱԳ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ, ԿԱԳ ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐԵՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԻ, ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՕԳՈՒՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՁԵՎԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ՝ ԿԱԳ) իրականացման կարգը` համաձայն Հավելված 1-ի,
  2. Սահմանել ԿԱԳ-ի իրականացման ժամկետը՝ առավելագույնը 45 աշխատանքային օր,
  3. Սահմանել ԿԱԳ-ի իրականացման դեպքերը՝ համաձայն որի.

       1) ԿԱԳ-ի ենթակա են կարգավորում պարունակող այն նորմատիվ իրավական ակտերի նախագծերը (այսուհետ՝ նախագիծ),  որոնց ընդունման արդյունքում վարչարարական բեռն ավելանում է նվազագույնը 20 մլն ՀՀ դրամով:

      2) ԿԱԳ-ի կարող են ենթարկվել կարգավորում պարունակող այն նախագծերը, որոնց ընդունումը հանգեցնում է 20 մլն ՀՀ դրամը չգերազանցող վարչարարական բեռի փոփոխության և առաջացնում է ազդեցություն սույն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետում նշված ոլորտների կամ դրանցից որևիցե մեկի վրա սույն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետում նախատեսված դեպքերում:

  1. ԿԱԳ-ի ենթակա չեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերի նախագծերը
  2. Հաստատել ԿԱԳ-ի արդյունքում տրվող ԿԱԳ եզրակացության ձևանմուշը` համաձայն Հավելվածի 2-ի:
  3. Հաստատել ԿԱԳ իրականացնելու նպատակահարմարության եզրակացության ձևանմուշը` համաձայն Հավելվածի 3-ի:
  4. Հաստատել ԿԱԳ եզրակացության համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ձևանմուշները՝ ԿԱԳ ամփոփաթերթի ձևանմուշը՝ համաձայն Հավելված 4-ի, Տվյալների հավաքագրման և հանրային քննարկումների իրականացման հարցաշարերի, հանրային քննարկումների իրականացման ստուգաթերթի ձևանմուշները՝ համաձայն Հավելված 5-ի, Կարգավորմամբ պայմանավորված հանրային և մասնավոր հատվածների ծախսերի և օգուտների հաշվարկման ձևանմուշները ՝ համաձայն Հավելված 6-ի:
  5. Նշանակել «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամին (այսուհետ՝ Հիմնադրամ) ԿԱԳ-ի ներդրման և իրականացման համար պատասխանատու մարմին:
  6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության 2009 թվա­կանի հոկտեմբերի 22-ի N 1205-Ն, Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1237-Ն, Հայաստանի Հանրա­պետության կառա­վարության 2009 թվականի օգոստոսի 13-ի N 921-Ն, Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2009 թվականի սեպ­տեմբերի 10-ի N 1021-Ն, Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 1104-Ն, Հայաստանի Հանրա­պետության կառա­վարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի N 1159-Ն և Հայաստանի Հանրա­պե­տության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշումները:
  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 Հայաստանի Հանրապետության
վարչապետ  Ն.Փաշինյան                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 2018 թ. ------

 Երևան

  • Discussed

    10.09.2018 - 25.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7729

Print

Related documents / links