«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
5 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 555-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում ստեղծվել է Պրոբացիայի ծառայություն, որը ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը ենթակա մարմին: Պրոբացիայի ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքի Արշակունյաց 23 հասցեում գտնվող վարչական շենքում:
Հատկանշական է, որ Պրոբացիայի ծառայությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա: Վերջինիս պահպանությունն իրականացվել է Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան աշխատակցի կողմից: Պրոբացիայի ծառայության ստեղծումից հետո դրա վարչական շենքի պահպանությունն իրականացվում է պայմանագրային աշխատակցի՝ պարետի միջոցով, ինչը ներկայումս բավարար չէ շենքի պահպանությունն ու անվտանգությունն ապահովելու համար:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների ցանկը լրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շենքով:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շենքի պետական պահպանությունն ու անվտանգությունը:
-
Discussed
06.09.2018 - 21.09.2018
-
Type
Decision
-
Area
Justice, Security, State property management, Probation
-
Ministry
Ministry of Justice
Views 7885
Print