Add to favourites

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 

           

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

 


 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  1. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ 2
  2. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 3

III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ   4

  1. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ 7
  2. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ 9
  3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ 23

VII. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ  24

VIII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ  29

  1. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

I. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

  1. Սույն հայեցակարգում (այսուհետ` հայեցակարգ) ներկայացվում է սոցիալական ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՍՁ) զարգացման ուղղություններն ու քաղաքականությունը:
  2. Հայեցակարգը մասնավորապես անդրադառնում է`

1) սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին

2) խնդիրների լուծման հիմնական ուղղություններին և անհրաժեշտ միջոցառումներին

3) խնդիրների լուծման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար պահանջվող միջոցներին և ակնկալվող արդյունքներին:

  1. Սոցիալական ձեռնարկատիրությունը (այսուհետ՝ ՍՁ), լինելով ձեռնարկատիրության տեսակ, որի հիմքում ընկած է սոցիալական նպատակ` այսօր հանդիսանում է սոցիալական տնտեսության անբաժանելի մասը։ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության վերաբերյալ պատկերացնումները խիստ խեղաթյուրված են․ ՍՁ գործունեությունը պիտակավորվում է կամ որպես զուտ բարեգործություն, կամ որպես զուտ տնտեսապես խոցելի խավերի աշխատանքային ինտեգրում։ Ըստ այդմ, հիմնականում ՍՁ գործունեությունը իրականացվում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից։ Եվ չնայած, համաձայն 2016 թ․ ընդունված օրենսդրական փոփոխությունների, ՀԿ-ները կարող են ուղղակիորեն զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բայց և այնպես պետք է վարեն ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում, ինչը, ի տարբերություն հասարակական գործունեության, գտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում։
  2. Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության սահմանման, չափորոշիչների և պետական աջակցության բացակայության պայմաններում, քննարկումներ անցկացնելով ՍՁ ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ուսումնասիրելով համապատասխան միջազգային փորձը, նախանշվել է լուծումների փաթեթ, որը ներառում է ՍՁ չափորոշիչների սահմանում, պետական աջակցության մեխանիզմների կիրառում, ինչպես նաև ծրագրային միջոցառումներ՝ ՍՁ ոլորտի վերաբերյալ հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացում ապահովելու նպատակով։

 

II. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. Սոցիալական ձեռնարկատիրության նկատմամբ հետաքրքրության աննախադեպ աճը սկսել է աշխարհում դեռևս 1990-ական թվականներից՝ ելնելով քաղաքական, տնտեսական և բնապահպանական սցենարների զգալի փոփոխություններից, որոնց շրջանակներում ձեռնարկատիրությունը սկսեց դիտարկվել, որպես սոցիալական առաջընթացի խթանման գործիք։ Ձեռնարկատիրական հիմքերի և սոցիալական բաղադրիչի միաձուլումը տարիների ընթացքում հանգեցրեց սոցիալական ձեռնարկությունների (ՍՁ) զարգացմանը՝ իբրև կազմակերպություններ, որտեղ տնտեսական գործունեությունը հետապնդում է սոցիալական նպատակ և միտված է սոցիալական փոփոխություն իրականացնելու։ Այսպես, ՍՁ-ն, մի կողմից հետևելով ավանդական ձեռնարկատիրության սկզբունքներին, իրականացնում է ապրանքների և ծառայությունների վաճառք, մյուս կողմից չի դիտարկում վերջինս, որպես ինքնանպատակ, այլ՝ թիրախային սոցիալական նպատակներին հասնելու միջոց և սոցիալական փոփոխությանը նպաստելու հնարավորություն։ Միևնույն պահին սոցիալական ձեռնարկության տնտեսական գործունեությունը տարբերակվում է դասական սոցիալական շարժումներից, բարեգործական նախաձեռնություններից, ինչպես նաև ընկերությունների սոցիալական հավակնությունը փոխակերպող միջոցառումներից, այդ թվում՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից (ԿՍՊ) կամ դրա շրջանակներում արվող բարեգործությունից։ Եվ չնայած բացակայում է սոցիալական ձեռնարկության միասնական սահմանում, որպես կանոն, այն ընկալվում է, իբրև կազմակերպություն, որը իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն՝ ի շահ մարդու և համայնքային կարիքների լուծման, այլ ոչ թե իր շահույթի մեծացման նպատակով։ Ի հավելումն՝ ՍՁ-ն հաճախ գործում է եկամտի չբաշխման սկզբունքի շրջանակներում, երբ ստացված եկամուտը չի բաշխվում բաժնետերերի միջև, այլ ուղղվում է շրջակա միջավայրի բարելավված բարեկեցությանը։
  2. Այդ իսկ պատճառով վերջին տասնամյակների ընթացքում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման խթանային մեխանիզմների մշակումը ընգրկվել է տարբեր երկրների կառավարությունների օրակարգում։ Հայաստանում, սոցիալական ձեռներեցության սահմանման, չափորոշիչների և օրենսդրական կարգավորումների բացակայության պայմաններում, բարդ է մշակել արդյունավետ նպատակային քաղաքականություն, որն ուղղված կլինի երկրում ՍՁ զարգացմանը։ Այսպիսով, սույն հայեցակարգի նպատակն է նախանշել Հայաստանում ՍՁ զարգացման հիմնական ուղղությունները, որոնց իրականացումը կամրապնդի ՍՁ-ների գործունեության ինստիտուցիոնալ հենքը և կապահովի արդյունավետության բարձրացումը։ Վերջինիս հասնելու համար, սույն փաստաթուղթը ներկայացնում է ՍՁ ոլորտի զարգացման նախապատմությունը Հայաստանում, առկա խնդիրները, որոնք ի հայտ են բերվել ՍՁ ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումների ու հարցումների միջոցով, ինչպես նաև առաջարկվող լուծումները՝ առաջատար միջազգային փորձի և ՍՁ ներկայացուցիչների կողմից ստացված առաջարկների հիման վրա։

III. ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  1. «Սոցիալական ձեռնարկատիրություն» եզրույթը թափանցել է հայկական գործարար դաշտ վերջին տարիների ընթացքում և, հստակ չափորոշիչների և սահմանման բացակայության պայամաններում, վերջինիս ընկալումը հասարակությունում միանշանակ չէ։ Այսպես, չկա հստակ մոտեցում, թե որն է սոցիալական ձեռնարկության հիմնական գործառույթը՝ գործունեության հիմքում սոցիալական նպատակ դնե՞լը, աշխատանքային խոցելի խմբերին աշխատանքով ապահովե՞լը, շահույթի բաշխու՞մը համայնքի զարգացման նպատակով, թե՞ նորարար գործունեությամբ զբաղվելը։ Կենցաղային մակարդակում, սոցիալական ձեռնարկությունը ընկալվում է, որպես կազմակերպություն, որն ապահովում է աշխատանքով հաշմանդամություն ունեցող մարդկանց և/կամ շահույթի մի մասը բարեգործական նպատակներով փոխանցում է մի շարք նախաձեռնություններին՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում։ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության կարգավիճակին առնչվող վերոհիշյալ հարցերի վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչների դիրքորոշումը հասկանալու նպատակով Գործարարության աջակցման գրասենյակը անցկացրել է հարցում դրանցից 37-ի հետ։ Հարցվածների 81%-ը համաձայնել է, որ սոցիալապես կամ տնտեսապես խոցելի խմբերի համար աշխատանքային ինտեգրումը նկարագրում է սոցիալական ձեռնարկությունը, իսկ 67%-ը համաձայնել է, որ ՍՁ գործունեությունը պետք է ուղղված լինի համայնքի զարգացմանը։ Միևնույն պահին, սահմանման վերաբերյալ հարցին պատասխանելիս, մասնակիցների 83%-ը համաձայնել է, որ ՍՁ-ն պետք է հետապնդի սոցիալական նպատակ, իսկ 69%-ը, որ պետք է իրականացնի նորարական ձեռնարկատիրական գործունեություն։ Որպես իրենց եկամուտի հիմնական աղբյուր ռեսպոնդենտների 42%-ը նշել է ուղղակի դրամաշնորները, 22%-ը՝ նվիրատվությունները և անդամավճարները, 36%-ը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը։ Իսկ շահույթի բաշխման հարցին պատասխանելիս, ռեսպոնդենտների 36%-ը նշել է, որ շահույթի 60-100%-ը ուղղում են սոցիալական խնդիրների լուծմանը համար, մյուս 28%-ը՝ շահույթի 40-60%-ն են ուղղում համայնքային զարգացմանը, իսկ 19%-ը՝ շահույթի ընդամենը 0-20%-ը։ Ելնելով ստացված արդյունքներից՝ կարելի է փաստել, որ ոլորտի ներկայացուցիչների ընկալումը սոցիալական ձեռներեցության վերաբերյալ համահունչ է միջազգային միտումներին։ Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ հարցվածների մեծամասնությունը (78%) իրենց գործունեության սոցիալական բաղադրիչը նկարագրում են հիմնականում, որպես տնտեսապես խոցելի խմբերի համար աշխատանքային ինտեգրում, թույլ է տալիս եզրահանգել, որ ՍՁ տեսլականի շրջանակները լիարժեքորեն չեն իրագործվում Հայաստանում։
  2. Հայաստանում գոյություն չունի սոցիալական ձեռնարկություն՝ որպես կազմակերպաիրավական ձև, ուստի սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձինք կարող են հանդես գալ, որպես կոոպերատիվ, քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ), սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) և այլն։ Գործնականում, սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվում են հիմնականում ՔՀԿ-ները։ ՀՀ Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված է 5876 ՔՀԿ, որոնցից 218-ը զբաղվում են ձեռնարկատիրությամբ։ Վերջինս ներառում է նաև միջհամայնքային միավորումների առևտրային միավորները կամ առևտրային պալատները։
  3. ՀԿ ձեռնարկատիրական գործունեության օրենսդրական կարգավորումների զարգացումը անցել է երկու փուլով։ Այսպես, մինչ 2017 թվականը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ կետով ՀԿ-ներին արգելվում էր անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, եթե վերջինս չի ծառայում կազմակերպության կանոնադրության մեջ արտահայտված նպատակներին։ Եվ նույնիսկ համապատասխանության դեպքում, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ՀԿ-ն պետք է գրանցեր առանձին առևտրային ընկերություն կամ դառնար դրա մասնակից։ 2014 թվականին ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվեց և շրջանառության մեջ դրվեց ՀԿ ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող նոր օրեսնդրական նախագիծ, որն ընդունվեց 2016 թվականի դեկտեմբերին։ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխված տարբերակի 8-րդ հոդվածի 1-ին մասի, սահմանվեց․ «Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինել իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից»։ Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սակայն, սահմանվեց, որ կազմակերպությունը պետք է վարի ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝ դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում, իսկ ստացված շահույթը օգտագործի միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ։ Փաստացի մի կողմից, այս փոփոխությունը կարող է դիտարկվել, որպես կազմակերպության ֆինանսական կայունությունը ապահովելու միջոց, մյուս կողմից՝ այն ենթադրում է ՀԿ-ների խստացված վերահսկողություն պետական մարմինների կողմից։

 

IV. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

  1. Հանձն առնելով վերոնշյալ նախապատմությունը ոլորտի զարգացման վերաբերյալ և ունենալով մի շարք հանդիպումներ սոցիալական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ՝ բացահայտվել են սոցիալական ձեռնարկատիրության զարգմացումը խաթարող հետևյալ խնդիրները՝

1) բացակայում է սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող հստակ քաղաքականություն.

ա. բացակայում է  սոցիալական ձեռնարկատիրության միասնական սահմանում,

բ. սահմանված չեն չափանիշներ, համաձայն որոնց կազմակերպությունը կարող է դասակարգվել, որպես սոցիալական ձեռնարկատիրություն,

գ. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կիրառումը շատ հաճախ դիտարկվում է, որպես սոցիալական ձեռնարկատիրություն:

2) Ոլորտում առկա է իրազեկվածության ցածր մակարդակ, քանի որ թե՛ պետական մարմինների, թե՛ հանրության կողմից կա ընկալման և ճանաչելիության խնդիր: Սոցիալական ձեռնարկատիրության սուբյեկտները հաճախ դիտարկվում են միայն որպես հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հնարավորություն տվող կազմակերպություններ:

3) ոչ բավարար պետական աջակցություն.

ա. բացակայում են սոցիալական ձեռնարկությունների աջակցմանն, ինտեգրմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր, նախաձեռնություններ,

բ. պետական գնումների շրջանակներում, պետական տարբեր ռազմավարություններում և տնտեսական ծրագրերում ընդհանրապես չկա անդրադարձ սոցիալական ձեռնարկություններին,

գ. պետության կողմից սոցիալական ծրագրեր կարող են ավելի արդյունավետ իրականացվել, եթե վերջիններիս հիմքում դրվի սոցիալական ձեռնարկատիրության համակարգը:

4) Կրթական հաստատություններում և ծրագրերում շատ թույլ է անդրադարձը սոցիալական ձեռնարկատիրությանը` որպես ընդհանուր տնտեսական համակարգի մի մաս:

5) Հարկային համակարգում հաշվի առնված չեն սոցիալական ձեռնարկատիրության համակարգի առանձնահատկությունները, նրբությունները, ինչը կնպաստեր ավելի շատ սոցիալական ձեռնարկությունների գրանցմանը:

6) Կազմակերպաիրավական ձևերի առումով կա հստակեցման անհրաժեշտություն, քանի որ սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում ներկայում շատ ակտիվ են հենց ՀԿ-ները և կա ընկալում, որ դա հիմնականում հասարակական գործունեություն է:

7) Սոցիալական ձեռնարկությունը պետք է տարբերվի իր սոցիալական ազդեցությամբ և վերջիններս պետք է պաշտպանված զգան իրենց այն կազմակերպություններից, որոնք կարող է անազնիվ նպատակներով օգտագործեն սոցիալական ձեռնարկատիրության անունը: Բացակայում է մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմները, որով կապացուցվի, որ ՍՁ-ն համապատասխանում է չափանիշներին:

V. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁ

 

  1. Բոլոր նշված խնդիրները կարող են վերացվել որոշակի գործիքների կիրառման շնորհիվ, որոնք վաղուց արդեն ներդրվել են տարբեր զարգացած և զարգացող երկրներում։ Սակայն այդ գործիքներն անհրաժեշտ է կիրառել զգուշորեն՝ հաշվի առնելով երկրում և կոնկրետ ժամանակաշրջանում գոյություն ունեցող իրողությունները։ Այսպես, դիտարկենք այն մոտեցումները, որոնք օգտագործվում են օտարերկրյա պետությունների կողմից` սոցիալական ձեռնարկատիրության զարգացման գործընթացում առկա խնդիրների հաղթահարման համար։ Որպես սկզբնակետ այս հարցում՝ ուսումնասիրենք ոլորտի առաջատար երկրների փորձը սոցիալական ձեռնարկատիրության կազմակերպաիրավական տիրույթում, ինչպես նաև համապատասխան վիճակագրությունը։ ԵՄ երկներում սոցիալական օրակարգ ունեցող իրավաբանական անձինք հիմնականում ձևակերպված են լինում որպես սոցիալական կոոպերացիա, կամ ասոցիացիա/հիմնադրամ։ Սոցիալական կոոպերացիաները կազմակերպություններ են, որոնք կառավարվում են անդամների կողմից, գործում են ժողովրդավարության և համերաշխության սկզբունքների ներքո և ուղղում են իրենց գործունեությունը սոցիալական արժեք ստեղծելուն։ Դրանց հիմնական նպատակն է համայնքի կամ որոշ խոցելի խմբերի կարիքների հոգալը։ Սոցիալական կոոպերացիաները առաջին անգամ հայտնվեցին 1991 թվականին, երբ Իտալիայի խորհրդարանը ընդունեց օրենք, որով դրանք ստեղծվեցին որպես անդամների կողմից կառավարվող կազմակերպություններ՝ համայնքների համար սոցիալական արժեք ստեղծելու նպատակով։ Այս օրենքի համաձայն՝ սոցիալական կոոպերացիաները կարող են իրականացնել խնամքի կամ ուսոցողական գործունեություն։ Խնամքի գործունեությունը վերաբերում էր սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններին։ Ուսուցողական գործունեությունը ներառում էր բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն ապահովել տնտեսապես խոցելի խավին աշխատանքով։ Ասոցիացիան կամ հիմնադրամը կազմակերպություն է, որն ունի երկարատև նպատակ (մշակութային, տնտեսական կամ սոցիալական բնույթի) և ձգտում է այն ծառայեցնել հասարակության ընդհանուր շահերին։ Ասոցիացիաները կարող են լինել ֆորմալ, ունենալ կանոնակարգեր և անդամակցության պահանջներ, կամ ոչ ֆորմալ՝ առանց սահմանված կառուցվածքի: Ի տարբերություն սոցիալական կոոպերացիայի, ասոցիացիաները և հիմնադրամները իրենց գործունեության համար կարող են նաև կամավորներ ներգրավել։
  2. 2012 թվականին Եվրոպական տնտեսական և սոցիալական հարցերի հանձնաժողովը փորձեց իրականացնել սոցիալական օրակարգի քարտեզագրում եվրոպական երկրներում՝ նշելով ըստ վերոհիշյալ խմբերի կազմակերպությունների բաշխվածությունը, ինչպես նաև վերջիններիս կողմից գեներացված աշխատատեղերի թիվը։
  3. Ստորև ներկայացված է աղյուսակ 1-ը ամփոփում է քարտեզագրման արդյունքները։

 

Աղյուսակ 1. Սոցիալական օրակարգի քարտեզագրումը ԵՄ երկրներում

Երկրի անվանում

Սոցիալական կոոպերացիա

Ասոցիացիա/հիմնադրամ

Ավստրիա

1860 կազմակերպություն

116 556 կազմակերպություն

61 999 աշխատատեղ

170 113 աշխատատեղ

3 015 614 անդամ

4 670 000 կամավոր

Բելգիա

166 կազմակերպություն

18 461 կազմակերպություն

13 547 աշխատատեղ

437 020 աշխատատեղ

2 670 000 անդամ

 

Բուլղարիա

2016 կազմակերպություն

22 315 կազմակերպություն

41 300

  • Discussed

    04.09.2018 - 19.09.2018

  • Type

    Appendix

  • Area

    Agriculture, Education and science, State revenue, Job and employment, Social welfare, Cultural, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 20159

Print