Add to favourites

The draft has been accepted

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

Հիմնավորում

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի  N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>  որոշման նախագծի վերաբերյալ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 83-Ա որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի 2-3 հոդվածով նախատեսված է, որ Կոնցեդենտը  սուբսիդավորում է (մասնակի փոխհատուցում է) համաձայնեցված ծավալներով և ուղղություններով ուղևորափոխադրումների կոնցեսիոների տարեկան վնասը կոնցեսիոների կողմից անկախ աուդիտորի կողմից այդ վնասների հաստատված հաշվարկների ներկայացման պարագայում: Սուբսիդիայի համաձայնեցված չափը կազմում է 2009-2010  թվականներին` 10 տոկոս, 2011-2012 թվականներին` 15 տոկոս, 2013 թվականին` 20 տոկոս, 2014-2015 թվականներին` 25 տոկոս,   2016 թվականից մինչև 2038 թվականը` 30 տոկոս:

2018 թվականին 2017 թվականի արդյունքներով սուբսիդիայի վճարման չափը կազմել է 346,989,8 հազար  դրամ, սակայն նկատի ունենալով որ 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված է եղել 308,400.0 հազար դրամ, պահանջվող 38,589.8  հազար դրամի մասով ձևակերպվել է կրեդիտորական պարտք: Սուբսիդիայի ավելացումը կամ նվազեցումը ըստ էության պետական բյուջեի համար լրացուցիչ ծախս կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ սուբսիդիան վճարվում է ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարվող կոնցեսիոն վճարին համարժեք չափով: 2018թ կոնցեսիոն վճարի պլանավորված չափը եղել է  308,400.0 հազար դրամ, որի դիմաց ընկերության կողմից վճարվել է  346,991.0 հազար դրամ, այսինքն 38,591.0 հազար դրամ ծրագրավորվածից ավելի:

  • Discussed

    30.08.2018 - 16.09.2018

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7648

Print