Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում 4.1-ին մասում «հատուկ քննչական ծառայության ծառայողներին և քննչական կոմիտեի ծառայողներին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասում «հատուկ քննչական ծառայության և քննչական կոմիտեի ծառայողներին» բառերը փոխարինել «հատուկ քննչական ծառայությունում և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «հավելվածով» բառից հետո լրացնել «, բացառությամբ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, հատուկ քննչական ծառայությունում և/կամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու) յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:»:

 

Հոդված 5. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին, 14.2-րդ և 14.3-րդ հոդվածներով.

«Հոդված 14.1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

  1. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։
  2. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ հատուկ քննչական ծառայությունում և/կամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում նաև այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
  3. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
  4. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
  5. Սույն օրենքի 18-21-րդ հոդվածներով սահմանված դրույթները չեն տարածվում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:

 

Հոդված 14.2 Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

  1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով։
  2. Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձին վճարվում է հավելավճար՝ քննչական կոմիտեում և/կամ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելու (այդ թվում՝ այդ պաշտոնը որպես պետական հատուկ ծառայող զբաղեցնելու), դատախազի, դատախազության քննիչի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
  3. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
  4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
  5. Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ծառայության առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
  6. Սույն օրենքի 18-21-րդ հոդվածներով սահմանված դրույթները չեն տարածվում Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:

 

Հոդված 14.3 Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրությունը

  1. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի չափը որոշվում է սույն օրենքի 9-րդ հավելվածով` տվյալ պաշտոնի համար սահմանված համապատասխան գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:
  2. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք կոչման համար ստանում են հավելավճար սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
  3. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք հավելավճար են ստանում համապատասխան վարչությունում աշխատած յուրաքանչյուր տարվա համար՝ 2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
  4. Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
  5. Սույն օրենքի 18-21-րդ հոդվածներով սահմանված դրույթները չեն տարածվում Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա:

 

Հոդված 6. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ»:

 

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 15-րդ և 15.1-ին հոդվածները, 18-րդ հոդվածի 1.1-ին և 19-րդ հոդվածի 3.2-րդ մասերը:

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքի» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 9-րդ հավելվածի աղյուսակից հանել «ՀՀ կառավարությանն առընթեր» բառերը:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

  • Discussed

    29.08.2018 - 13.09.2018

  • Type

    Law

  • Area

    Public service, Civil service, *

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9354

Print