Under development
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «լիազորած պետական կառավարման մարմնի և գործադիր իշխանության տարածքային կառավարման մարմնի ստորաբաժանումներ» բառերը փոխարինել «լիազորած պետական մարմնի և պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրի «պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով, իսկ 1-ին մասի «պետական կառավարման մարմինը» բառերը՝ «պետական մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 36.2-րդ հոդվածի 3-րդ մասի «պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «պետական մարմնի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասի «Պետական կառավարման» բառերը փոխարինել «Պետական մարմինները» բառերով:
Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի «Պետական կառավարման» բառերը փոխարինել «Պետական մարմինները» բառերով:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 11-րդ, 13-րդ կետերի, 25-րդ հոդվածի 6-9-րդ, 11-րդ մասերի, 26-րդ հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, 31-րդ հոդվածի 1-ին մասի, 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 36.1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 32.2-րդ հոդվածի 1-ին մասի, 37-րդ հոդվածի 2-րդ մասի, 40-րդ հոդվածի վերնագրի, 1-ին, 2-րդ և 9-րդ մասերի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 46-րդ հոդվածի 6-րդ մասի
«պետական մարմնի աշխատակազմում» բառերը փոխարինել «պետական մարմնում» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
29.08.2018 - 13.09.2018
-
Type
Law
-
Area
Public service, Civil service, *
-
Ministry
Office of the Prime Minister
Views 7627
Print